Ադրբեջանի փախստականների պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել Քարվաճառի
շրջանում ձերբակալված երկու ադրբեջանցիների և մեկ սպանվածի գործի առնչությամբ,
հաղորդում է «Թուրանը»:
Հաղորդագրությունում նշվում է, որ Կարմիր խաչի
միջազգային կոմիտե ստացված լուսանկարներից պարզվել է, որ հայերի կողմից սպանվածը
ԱՀ քաղաքացի Հասան Հասանովն է, ում ընտանիքի անդամները լուսանկարներում նրան
ճանաչել են:
ԿԽՄԿ նաև բանակցություններ է վարել դիակի հանձնման
շուրջ, և նրանց հայտարարվել է, որ անհրաժեշտ են նույնականացման լրացուցիչ նյութեր: Փախստականների պետական
կոմիտեն նաև հաղորդում է, որ ԱՀ մյուս քաղաքացիների` Դիլգամ Ասկերովի և
Շախբազ Գուլիևի և սպանվածի դիակի
վերադարձման հարցը նախագահ Իլհամ Ալիևի վերահսկողության ներքո է:
Հիշեցնենք,
որ Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը վերջերս Քարվաճառում ձերբակալված
Ադրբեջանի քաղաքացիներին մեղադրանք է ներկայացրել դիվերսիայի, լրտեսության,
սպանության, սահմանն ապօրինի հատելու համար: