Մեծ քաղաքականությունում
Ռեջեփ Էրդողանի հակահայկական հայտարարությունները մանրուք են: Մամուլի ասուլիսում
այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մինասյանը: Նա ճիշտ է համարում
Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը ԱԳՆ մակարդակով մասնակցելու
Հայաստանի իշխանությունների որոշումը:
«Երդմնակալությանը Հայաստանի մասնակցության բազմաթիվ
հակառակորդներ վկայակոչում են հայերի հասցեին Էրդողանի վիրավորական
հայտարարությունները, սակայն մեծ քաղաքականությունում նմանօրինակ
հայտարարությունները մանրուք են: Այդ միջոցառմանը Երևանի մասնակցությունը
նշանակում է Թուրքիայի հետ որոշակի շփումների պահպանում, ինչն ավելի կարևոր է և
ավելի ճիշտ, քան` կամուրջներ այրելը», - հայտարարել է Մինասյանը:
Հիշեցնենք,
որ օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցի
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: