Դաշտային հրամանատարների
խորհուրդն ապրիլի 23-ին ժողով կանցկացնի
Հանրապետության հրապարակում: Այդ մասին հայտարարել է Դաշտային հրամանատարների
խորհրդի անդամ, Արցախյան պատերազմի
վետերան Սուրեն Սարգսյանը` ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, մի քանի ամիս շարունակ խորհուրդը փորձում է մեծ դահլիճ գտնել համաժողով անցկացնելու համար,
սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ երկրի իշխանությունները խոչընդոտում են
դրան: «Ավելի քան տասն անգամ մենք վարձակալել ենք տարբեր հյուրանոցների դահլիճներ,
սակայն վարջին պահին մեզ վերադարձրել են միջոցները և թույլ չեն տվել հանդիպումներ
անցկացնել, իսկ այս անգամ մենք որոշել ենք հավաքվել այնտեղ, որտեղ մեզ չեն
խանգարի», - հայտարարել է նա: Ընդ որում նա ընդգծել է, որ ապրիլի 23-ին
Հանրապետության հրապարակում կհավաքվի շուրջ 1000 վետերան, ովքեր մտահոգված են երկրի
ապագայով: «Մենք այլևս մտադիր չենք հանդուրժել երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական
և բարոյազուրկ մթնոլորտը», - հայտարարել է նա:
Այս համատեքստում վետերանը նշել է, որ խորհուրդը համաձայն չէ վարչապետի
պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանը, քանի որ, իրենց կարծիքով, այդ նշանակումը
հետապնդում էր բացառապես մեկ նպատակ` քաղաքական հող նախապատրաստել երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադարձի համար: «Սակայն վարչախումբը
հաշվի չի առնում, որ մենք դա թույլ չենք տա, այսուհետև Հայաստանում կլանային վարչախումբ
չի չինելու, մենք այլևս մտադիր չենք հանդուրժել անարդարությունը», - հայտարարել է
Սարգսյանը: Նա նաև ավելացրել է, որ վետերանները մտադիր են ազատել Վոլոդյա
Ավետիսյանին, ով մեղադրվում է կաշառակերության համար: «Ավետիսյանը քաղբանտարկյալ
է, նրա գործը սարքված է, նրա նկատմամբ նույնպես անարդար մեղադրանք է առաջադրվել»,
- եզրափակել է նա: