Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդը դեռ պետք է Ազգային ժողովի բազմաթիվ նիստերից բացակայությունների հիմնավորումներ ներկայացնի: Ըստ որում, Սահակյանը չի ճշտել, թե Ծառուկյանին ինչպես են զրկելու մանդատից բացակայությունների հիման վրա, որոնք ավելի վաղ հարգելի են համարվել: ՙԱժմ մենք ուսումնասիրում ենք այդ հարցը: Վերջնական որոշում դեռ չի կայացվել՚,- նշել է նա:
Սահակյանը նաև ընդգծել է, որ որևէ քաղաքական հետապնդում Ծառուկյանի նկատմամբ չի իրականացվում: ՙԱրդյոք ԲՀԿ-ն կգործի ընդդիմադիր դաշտում, այդ հարցը պետք է կուսակցությունը որոշի: Մենք մեր կողմից որևէ ճնշում չենք գործադրել և չենք գործադրելու՚,- հայտարարել է Սահակյանը: