Beeline–ի և ՙՀամազգային վստահություն՚ խորհուրդի համագործակցության շրջանակում կցուցադրվի ՙԿոմիտաս. Կարոտի կռունկ՚ ֆիլմ ներկայացումը։ Ներկայացումը ցուցադրվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ՙՀիշում եմ և պահանջում՚ խորագրի ներքո անկացվող միջոցառումների շրջանակում։
Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների և մթագնումների:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա Գրիգոր Տեր-Ավագյանի նկարների ցուցահանդես-վաճառքը` ՙՀայաստանը հոգու աչքերով՚ խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ հայ միտքը, հայ մշակույթը, խոսքն ու ձեռագիրը:
ՙՈրպես հեռահաղորդակության առաջատար օպերատոր` Beeline-ը կարևորում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների աջակցությունը: Մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձություններն առավելագույնս մատչելի կերպով կարող են ներկայացվել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նմանատիպ մշակութային միջոցառումները կնպաստեն երիտասարդների և օտարերկրացիների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և միջազգային ճանաչմանը՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙՀամազգային վստահությունե խորհրդի նախաձեռնությունն ուղերձ է քաղաքակիրթ մարդկությանը՝ Կոմիտասի միջոցով և Կոմիտասի շուրթերից. այդ ո՞ր քարեղեն ուղեղն է ասել, որ մենք պիտի մեռնենք … մենք պիտի ապրենք … ե,- նշել է ՙՀամազգային վստահություն՚ խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:
Նշենք, որ ՙԿոմիտաս. Կարոտի կռունկ՚ ֆիլմ-ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտի 30-ին` ժ. 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Ֆիլմը կցուցադրվի նաև Վրաստանում, Ռուսաստանում և Լիբանանում: