Beeline-ը հայտարարում է վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։ Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Էրեբունի համայնքում, Տիգրան Մեծի՝ պողոտա 71 հասցեում: Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ`ժամը 9:00-ից մինչև 18:00-ն առանց ընդմիջման:
ՙՀամոզված եմ, որ նոր և ժամանակակից ձևավորումը, ջերմ միջավայրը և բարձրակարգ սպասարկումը կարժանանա մեր հաճախորդների բարձր գնահատականին։ Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համարե կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք ոչ միայն մեր ծառայություններն, այլև մեծ ուշադրության ենք դարձնում մեր բաժանորդների սպասարկման որակին: Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանկի ընդլայնումը մեզ հնարավորություն է տալիս ապահովել սպասարկման առավելագույն հարմարավետություն և ծառայությունների «անմիջական հասանելիությունե մեր բոլոր բաժանորդների համար` անկախ նրանց գտնվելու վայրից՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 80 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 25–ը` Երևանում: