«Հակամարտության համակողմանի կարգավորման մի մասը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի մասին ես ավելի վաղ ասել եմ Քարնեգի հիմանդրամում ելույթիս ժամանակ»: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը` մեկնաբանելով Ադրբեջանին մի քանի շրջան հանձնելու շուրջ Ռուսաստանի նախաձեռնությամբ անդրկուլիսային բանակցությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները:
«Կարգավորման մյուս կարևոր տարրը կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը: Կարգավորման հասնելու համար, որը կներառի այս բոլոր տարրերը, շատ կարևոր է, որպեսզի նախագահները քաղաքական կամք դրսևորեն», - ընդգծել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթանում է անդրկուլիսային գործընթաց` Ռուսաստանի նախաձեռնությամբ: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, նոյեմբերի 9-ին Երևան այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փորձել է Երևանին համոզել Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի հարակից մի քանի շրջան: «Այդպիսով Մոսկվան ակնկալում է ստանալ Բաքվի համաձայնությունը ԵԱՏՄ անդամակցության հարցում», - նշել են ԶԼՄ-ները: