ԵՄ համար Մինսկ-2-ն առայժմ ողջամտույթունը վերադարձնելու լավագույն սցենարն է, անգամ Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումների և անջատողական շրջանների համար ապակենտրոնացման հատուկ և մշտական դրույթների հետ միասին: Այդ դժվարին խնդիրը պետք է լուծվի մինչև 2015 թվականի ավարտը: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին մամուլի ինտերնետ-ասուլիսում նման կարծիք է արտահայտել Եվրոպական քաղաքականության կենտրոնի ղեկավար (ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի միություն) Սթիվեն Բլոկմանսը:
«Արդյո՞ք այդ օրինագծում հետաքրքրված է Վլադիմիր Պուտինը, այս հարցը մնում է բաց, թե՞ նա կշարունակի ընթանալ մարտին պատրաստ ավտորիտար առաջնորդի ճանապարհով, տանն իր հեղինակոթյունը բարձրացնելու համար օգտագործելով արտասահմանյան «հայրնասիրական», ռազմական ավանտյուրաները»,-նշել է նա:
Մի շարք անկախ փորձագետների կարծիքով, Ուկրաինայի դեմ «հիբրիդային պատերազմից», ինչում Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին, Մոսկվան ընդամենը վերցրեց այն մեթոդաբանությունը, որն արդեն երկար տարիներ կիրառում էին Միացյալ Նահանգները:
Նշելով Մինսկ-1-ից հետո ռազմավարական համատեքստի փոխարինումը տնտեսականով, Բլոկմանսը հայտարարել է, որ պատժմիջոցները, ինչպես նաև նավթի գների ակումը, կարող են Ռուսաստանին հասցնել ռեցեսիայի, էռոզիա առաջացնելով նաև ֆինանսական պահուստներում:
Նրա գնահատականերով, Պուտինի գիծը կառուցվում է նավթի գների երկու տարվա վերականգնման և ռեցեսիայի ավարտի վրա, հաշվի առնելով, որ Ռուսաստանն ունի բավականաչափ պահուստներ: Նա նաև նշել է, որ Մոսկայում գտնվող խոշոր տնտեսական գործիչները`ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը և էկոնոմիկայի նախկին նախարար Գերման Գրեֆը զգուշացնում են` Ռուսաստանում քաղաքական-տնտեսական պրոբլեմների խորացման մասին:
«Ռուսները կարողանում են ստոիկորեն կրել զրկանքները, բայց տնտեսական մեկուսացումը, մոդեռնիզացիայի հետ միասին, վերջին հաշվով, կարող է տանել անկայունության: Պուտինը պետք է հաշվարկի դրույքները և մտածի Նովոռոսիայի ուղղությամբ իր արշավի ծախսերը, կանխատեսելով նաև անսպասելի հետևանքները»,-գտնում է դիվանագետը:
Նրա գնահատականներով, փետրվարի 11-12-ը Մինսկում տեղի ունեցած բանակցությունները կարող էին դառնալ առանցքային, քանի որ ռազմավարական հեռանկարներն ավելի նկատելի էին հատկապես Մինսկ 2-ի դետալների մշակման ընթացքում: Սակայն, Բլոկմանսը գտնում է, որ ռազմավարական համատեքստը փոփոխությունների է ենթարկվել ավելի շատ, քան տեքստերում տեղ գտած ձևակերպումները:
Հայաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» նախագծի շրջանակում: