Ոչ
իշխանական եռյակը («Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ) ակնկալում է, որ հոկտեմբերի 10-ի
հանրահավաքից հետո ՀՅԴ կփոխի դիրքորոշումը և կշարունակի համատեղ պայքարը հանուն
Հայաստանի զարգացման: Սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա ասելով, եռյակի և ՀՅԴ միջև տարաձայնություններ են
ծագել նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրականհ բարեփոխումների առնչությամբ,
քանի որ ՀՅԴ-ն կողմ է դրանց անցկացմանը, իսկ եռյակը դա առաջնային հարց չի համարում
ներկա փուլում: «Սակայն հուսյ ունենք, որ հոկտեմբերի 10-ից հետո ՀՅԴ-ն այլ
դիրքորոշում կունենա, և մյուս հարցերի շուրջ համագործակցությունը կշարունակվի», - ընդգծել
է Մարտիրոսյանը: Նա նշել է, որ ՀՅԴ առայժմ իշխանությունններից վերջնական պատասխան
չի ստացել իրենց ներկայացրած առաջակությունների վերաբերյալ: «Հանրահավաքում
բարձրացվելու է սահմանադրական բարեփոխումների հարցը, և ՀՅԴ, որպես այդ
բարեփոխումների կողմնակից, չէր կարող հանդես գալ դրանց դեմ, իսկ այդ կարևոր հարցի
մասին չխոսել չէր կարելի», - նշել է Մարտիրոսյանը:
Քաղաքական գործիչը նաև բացատրել է, թե ինչու
«Ժառանգությունը», լինելով կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից, տվյալ
պահին դեմ է սահմանադրական բարեփոխումներին: «Մենք մտավախություն ունենք, որ այդ
բարեփոխումներով Հայաստանը կվերածվի
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նման մի երկրի, որը կկառավարի ԽՄԿԿ
արդիականացված տարբերակը` ի դեմս ՀՀԿ-ի»,
- նշել է նա: Մարտիրոսյանը նաև ընդգծել է, որ «Ժառանգությունը» կողմ կլիներ այդ
բարեփոխումների անցկացմանը, եթե իշխանություններն ընդունեին քառյակի 12 կետերը և
հանրաքվեից անմիջապես հետո գնային արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Դեռ
2008 թվականին առաջարկվել էր 11 կետ, որոնք ենթադրում էին անցում 100 տոկոսանոց
համամասնական ընտրակարգի, ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակների
հրապարակում, սակայն իշխանությունները դրան չգնացին, քանի որ մտադիրի են ևս մեկ
անգամ վերարտադրվել, այս անգամ` սահմանադրական բարեփոխումների միջոցով», - նշել է
նա: