Հայաստանը և Ուկրաինան ունեն ընդհանուր երդվյալ
«բարեկամ»` ի դեմս Ռուսաստանի: Հուլիսի 31-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է
հայտնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա ասելով, Ռուսաստանը,
օգտագործելով զինված «անջատականներին», փորձում է ճնշում գործադրել Ուկրաինայի
նկատմամբ: Հայրիկյանը կարծում է, որ Հայաստանի դեմ նա կօգտագործի Ադրբեջանին, և
հենց այդ պատճառով Մոսկվան ակտիվորեն սպառազինություն է վաճառում Բաքվին, իսկ այն,
թե դա սոսկ բիզնես է, պարզապես, պատրվակ է:
Նա նաև համոզված է, որ
Հայաստանը պետք է շարունակի եվրաինտեգրման ուղին: Եվ այդ համատեքստում նա
ավելացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, քանի որ
նրա արտաքին քաղաքականությունը արդեն երկու անգամ ձախողվել է, և մյուս
առաջնորդներին թույլ տա շարունակել եվրաինտեգրման ուղին: «Ուկրաինայում նախագահը
ձախողեց արտաքին քաղաքականության գիծը և հրաժարական տվեց, իսկ մեզ մոտ ամեն ինչ,
ինչպես միշտ, հայավարի է. տապալել է զարգացման վեկտորը, սակայն, չգիտես ինչու,
շարունակում է մնալ իշխանության ղեկին», - նշել է Հայրկյանը:
Նա
ընդսմին հավելել է, որ Հայաստանը չի կարող այսուհետև էլ շարունակել «և : և»
ամոթալի քաղաքականությունը: «Պաշտոնական Երևանն ընտրություն չունի, քանի որ Ռուսաստանը դատապարտված է, և հարկավոր է
ընթանալ եվրաինտեգրման ուղիով», - եզրափակել է նա: