Գործընկերների հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը նպատակաուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ: Մայիսի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսւոմ այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետ Յասպեր Վիկը, պատասխանելով այն հարցին, թե ինչու ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի լիակազմ նիստում Ռուսաստանին մեղադրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սանձազերծման և դրա կարգավորման ցանկություն չունենալու համար:
Գերմանացի դիվանագետի ասելոեվ, լիակազմ նիստում տեղի է ունենում կարծիքների ազատ փոխանակում, ինչը թույլ է տալիս լսել բոլոր մոտեցումները և ընտրել իրենց համար ընդունելի տարբերակ. հենց դա ժողովրդավարության նշան է:
«Երբեմն կարելի է լսել դիրքորոշում, որի հետ համաձայն չենք, իսկ երբեմն հնչում են մեզ համար անընդունելի հայացքներ: Ես ինքս երկու տարի մասնակցել եմ նման քննարկումների և կարող եմ պատկերացնել, թե որքան աշխույժ և ակտիվ են եղել քննարկումները: Տվյալ դեպքում, կարծում եմ, որ խորհրդարանը կկատարի իր առաքելությունը, քանի որ կազմակերպվել էին բազմակողմանի քննարկումներ», - նշել է նա:
Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուլյամ Լահյուն նշել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՆԱՏՕ-ի մաս չէ, դա առանձին կազմակերպություն է, որը բաղկացած է գործընկեր երկրների, այդ թվում Հայաստանի, խորհրդարանականներից:
«Գործընկեր երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը հիմնված է ինքնիշխանության սկզբունքի վրա: Այսինքն, գործողությունները նպատակաուղղված են այդ ինքնիշխան պետություններին աջակցմանը` անվտանգության մակարդակի բարձրացման հարցնում: Այդ գործընկերությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ: Դրանք հիմնված են ինքնիշխան պետությունների շահերի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու նրանց ցանկության վրա», - նշել է Լահյուն:
Նա նաև հաղորդել է, որ մայիսի 22-ին Երևանում ընթացել են քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում,` ռուս-ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի ռազմաշունչ հռետորաբանության ավելացումը, ինչն իր հերթին վտագավոր է գործընկեր երկրների համար:
«Այդ անռնչությամբ ՆԱՏՕ-ն որոշել է ավելացնել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային, ինչը պայմանավորված է Ռուսաստանի սպառնալիքների, մարտահրավերների և ռազմաշունչ հռետորաբանության ավելացմամբ», - եզրափակլել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: