Հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Զոմբի» խմբի «Ես Վովա Գասպարյանն եմ» համերգը` ի նշան բողոքի ընդդեմ ոստիկանական կամայականության:
Համերգը կկայանա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բոողոքի ակցիայի մասնակիցների Ազատության հրապարակից մինչև Բաղրամյան պողոտա երթի անցկացումից հետո:
Իսկ մինչև երթը, ժամը 16:00-ին Բաղրամյան պողոտայում կկայանա Արման Ղարիբյանի և Անի Հովհաննիսյանի ֆոտոցուցահանդեսը` նվիրված քաղաքային տրանսպորտին: