Հայաստանի իշխանություններին ձեռնտու չէ բռնույթուն կիրառել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ: Հունիսի 29-ին մամուլի ասուլկիսում այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
«Տվյալ պահի դրությամբ իշխանություններին ձեռնտու չէ բռնություն կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, քանի որ դժգոհության ալիքը կարող է մեծանալ, ինչպես նաև կրկին կհնչի միջազգային կառույցների քննադատություն», - նշել է նա: Ընդ որում փորձագետը նկատել է, որ իշխանությունների և «Ոչ թալանին» շարժման միջև «հետաքրքիր վստահություն» է ձևավորվել, քանի որ բողոքավորները չէին ցանկանում շարժման փոխակերպում սոցիալականից քաղաքականի, իսկ իշխանությունները, օգտվելով առիթից, իրավիճակի համար ողջ մեղքը բարդեցին ՀԷՑ-ի վրա:
Սաֆարյանը նաև կարծում է, որ ընկերությունում աուդիտ անցկացնելու իշխանությունների որոշումն արդեն նահանջ է, սակայն` ոչ խնդրի լուծում: «Ազատության հրապարակ հեռացած ակտիվիստները դա գիտակցեցին, մինչդեռ Բաղրամյանի պողոտայում մնացածները մտավախություն ունեն, որ իրենց կխաբեն, և ցանկանում են հարցի վերջնական և անհապաղ լուծում», - հայտարարել է նա: