Մեկնաբանեք, խնդրեմ, Թուրքիայի վերջին իրադարձությունները`կապված կոռուպցիոն
սկանդալի,
բարձրաստիճան
պաշտոնյաների
հրաժարականների
հետ:
Էրդողանը,
կարծես,
աստիճանաբար
կորցնում
է
իշխանությունը:
Ընթացիկ և հաջորդ տարիներն, իրոք, շատ բարդ կլինեն Ռեջեփ Էրդողանի համար, քանի որ մարտի 30-ին նախատեսված են ՏԻՄ ընտրությունները, օգոստոսի 30-ին`նախագահական,
իսկ
արդեն
2015 թ.
մայիսին`խորհրդարանական
ընտրությունները:
Եվ
Թուրքիան,
Էրդողանի
հետ
միասին,
պատրաստվում
է
այդ
ընտրություններին:
Բանն
այն
է,
որ
իշխանավարման
10 տարվա
ընթացքում
Էրդողանն
ուներ
կարևոր
գործընկեր
Ֆեթհուլլահ
Գյուլենին:
Էրդողանն
ամեն
կերպ
ուժեղացրել
է
Գյուլենի
կողմնակիցների
դիրքերը,
նրանցից
շատեր
կարևոր
պաշտոններ
են
զբաղեցրել
իրավապահ
մարմիններում
և
այլ
ոլորտներում: Սակայն, վերջին ժամանակներս Էրդողանն սկսել է երկրի ներքաղաքական գործընթացներում Գյուլենի
ազդեղության
թուլացմանն
ուղղված
փորձեր
ձեռնարկել:
Նա
զգացել
է,
որ
Գյուլենի
կողմնակիցներն
անկառավարելի
են
դառնում
և
փաստորեն
դուրս
են
գալիս
Էրդողանի
վերահսկողությունից:
Գյուլենի
կողմնակիցներն
իրենց
հերթին
դժգոհ
էին
Էրդողանի
աճող
ավտորիտարությունից,
Ստամբուլի
Գեզի
այգու
շուրջ
անցած
տարի
տեղի
ունեցած
իրադարձությունների
ընթացքում
նրա
գործողություններից:
Այստեղ,
ինչպես,
ի
դեպ,
արտաքին
քաղաքականությունում
Էրդողանի
և
Գյուլենի
փոխհարաբերություններում
ճեղքվածք
է
առաջացել:
Այդ
պառակտման
վառ
դրսևորումներից
մեկը
վարչապետի
որոշումն
էր`փակել
համալսարան
ընդունելության
նախապատրաստական
դպրոցները,
որոնք
եկամտի
հիմնական
աղբյուր
էին
Գյուլենի
կողմնակիցների
համար:
Վերջիններս
որոշել
են
պատասխան
գործողությունների
դիմել,
ինչի
հետևանքը
կոռուպցիոն
սկանդալն
էր:
Արդյո՞ք Գյուլենը նշանակալի աջակցություն ունի դրսից:
Գյուլենի կողմնակիցների հենարանն ամենից առաջ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն են: Գյուլենականությունը
լայնորեն
տարածված
է
դպրոցներում,
և
ցանցը
տարածված
է
Կենտրոնական
Ասիայում,
Ադրբեջանում,
նման
դպրոցներ
են
գործել
Ռուսաստանում,
որոնցից
շատերը
հիմա
փակվել
են:
Գյուլենն
ինքը,
ինչպես
հայտնի
է,
ապրում
է
ԱՄՆ-ում: Էրդողանը
փորձում
է
համոզել
բոլորին,
որ
ողջ
այդ
աղմուկն
ամերիկացիների
ձեռքի
գործն
է,
և
հենց
նրանք
են
Գյուլենին
տրամադրել
իր
դեմ:
Կարծում
եմ`նման տարբերակը
լիովին
բացառել
պետք
չէ:
Շուրջ
20 տարի
ԱՄՆ-ում բնակվող,
Թուրքիայի
քաղաքականության
վրա
վիթխարի
ազդեցություն
ունեցող
մարդը
պարզապես
չի
կարող
չհետաքրքրել
ամերիկյան
հատուկ
ծառայություններին:
Արդյո՞ք Գյուլենի շարժումը քաղաքական դեմք ունի, որը կարող է Էրդողանին մրցակից դառնալ:
Խնդիրն էլ հենց այն է, որ Գյուլենը գործող վարչապետին այլընտրանք ստեղծել չի կարողացել: Ավելի ճիշտ`Գյուլենն այլընտրանք չի ստեղծել Արդարության և զարգացման կառավարող կուսակցությանը, որի վրա կարող
էր
հենվել
անհրաժեշտության
դեպքում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գյուլենի կողմնակիցները
փորձում
են
համագործակցել
ընդդիմադիր
Ժողովրդա-հանրապետական
կուսակցության
հետ,
որպեսզի
անախորժություն
պատճառեն
Էրդողանին:
Իրականում
Ժողովրդա-հանրապետական
կուսակցությունը
Գյուլենի
հակառակորդն
է,
և
նրանց
հետագա
փոխգործակցությունը
բացառված
է:
Թե’
նախագահական,
թե’
խորհրդարանական
ընտրություններում
նման
համագործակցության
մասին
խոսք
անգամ
չի
կարող
լինել:
Այլ
հարց
է,
որ
Գյուլենի
շարժման
հետ
բավականին
սերտ
հարաբերություներ
ունի
նախագահ
Աբդուլլահ
Գյուլը,
և
մեծ
է
հավանականությունը,
որ
Գյուլենը
վճռորորշ
պահին
կաջակցի
Գյուլին:
Նախագահի
ու
վարչապետի
միջև
առաջին
տարաձայնությունները
սկսեցին
դրսևորվել
Գեզի
այգու
շուրջ
անցած
տարի
տեղի
ունեցած
իրադարձություններից
հետո:
Բացառված
չէ
նաև,
որ
Գյուլենը
որոշի
պահպանել
Արդարության
և
զարգացման
կուսակցությունն
իշխանությունում,
սակայն
երկրորդ
պլան
մղի
Էրդողանին:
Կարծում
եմ`մոտ ժամանակներս
իրադարձությունների
շատ
հետաքրքրիր
զարգացման
ականատես
կլինենք:
Ավելի վաղ բազմիցս նշել եք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտենալուն զուգընթաց թուրքական իշխանությունները կակտիվացնեն հայկական
համայնքի
տարբեր
կառույցների
հետ
իրենց
աշխատանքը`իրենց
համար
անցանկալի
սցենարից
խուսափելու
նպատակով:
Ո՞ր
փուլում
է
այժմ
այդ
գործընթացը:
Անկարան, իրոք, աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում,
և
արդեն
անցած
տարվա
սեպտեմբերից
հասարակական
կազմակերպությունների
միջև
կարծիքների
ակտիվ
փոխանակում
է
տեղի
ունենում
տարբեր
համաժողովների,
գիտաժողովների
միջոցով,
որտեղ
քննարկվում
է
Հայոց
ցեղասպանության
թեման
և
հայ-թուրքական
հարաբերությունների
ներկայիս
վիճակը:
Ըստ
որում,
եթե
նայենք
մասնակիցների
ցուցակին,
կտսնենք
շատ
փորձագետների`ինչպես
Հայաստանից,
այնպես
էլ
Սփյուռքից:
Մեզ
նույնպես
հրավիրել
են,
սակայն
մենք
հրաժարվել
ենք
մասնակցել
նման
միջոցառումներին:
Վստահաբար
կարող
եմ
ասել,
որ
ինչպես
այս,
այնպես
էլ
հաջորդ
տարի
ակտիվ
աշխատանքը
հասարակական
հատվածների
միջև,
մշակութային
ծրագրերի
փոխանակումը
և
տարատեսակ
ՙձեռքսեղմումները՚
միմիայն
կշատանան:
Խնդիրն
այն
է,
որ
մենք
մինչև
հիմա
չենք
կարողացել
ստեղծել
սփյուռք`որպես
միասնական
մարմին,
և,
պարզ
չէ,
արդյոք
այս
կամ
այն
կազմակերպությունն
իրավունք
ունի
հանդես
գալ
ամբողջ
սփյուռքի
անունից:
Անկարայի համար շատ ավելի հեշտ է աշխատել սփյուռքի անջատ կառույցների հետ, այդ դեպքում այս կան այն աննշան կազմակերպության դիրքորոշումը թուրքական
քարոզչությունը
կարող
է
ներկայացնել
որպես
ողջ
սփյուռքի
դիրքորոշումը:
Վտանգն
Անկարայի`
Հայաստանի
և
հայության
հետ
երկխոսելու
իմիտացիայի
մեջ
է:
Հասարակական հատվածի հետ կապված հասկանալի է, իսկ ի՞նչ կասեք Երևանի և Անկարայի միջև պաշտոնական մակարդակով հանդիպումների մասին:
Կարծում եմ, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների օրակարգից
դուրս
որևէ
շփում
չի
լինի:
Պաշտոնական
Երևանը
բազմիցս
հասկացրել
է,
որ
պատրաստ
է
կարգավորել
հարաբերությունները`բացառապես
արձանագրությունների
վավերացումից
հետո:
Նման
հստակ
դիրքորոշումը
սահմանափակում
է
մանևրելու
հնարավորություններն
Անկարայի
համար:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը որքանո՞վ կուժեղացնի
վերջինիս
դիրքերը
Թուրքիայի
հետ
հարաբերություններում:
Երբեմն
կարծիքներ
են
հնչում,
թե
Անկարային
դժվար
կլինի
փակ
պահել
Մաքսային
միության
հետ
սահմանը…
Չեմ կարծում, թե Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը ՄՄ-ին վերջինիս անդամակցությունից հետո: Որևէ տնտեսական,
ինչպես
նաև
քաղաքական
պատճառ
և
շարժառիթ
դրա
համար
չկա:
Կարծում
եմ,
որ
սահմանի
բացման
վերաբերյալ
խոսակցությունները
ՄՄ-ին Հայաստանի
անդամակցությունն
արդարացնելու
քողարկված
փորձեր
են:
Ինչ
վերաբերում
է
ՄՄ-ին անդամակցելուց
հետո
Հայաստանի
անվտանգության
ամրապնդմանը,
առանձնակի
փոփոխություններ
այս
առումով
չեմ
տեսնում,
քանի
որ
Հայաստանը
մինչ
այդ
արդեն
ՀԱՊԿ
անդամ
էր,
որտեղ
առաջնային
դերակատարություն
ունի
նույն
Մոսկվան:
Վերջերս Թուրքիայի էներգետիկայի և բնական
պաշարների
նախարար
Թաներ
Յըլդըզը հայտարարել է, որ Իրանը մտադիր է Թուրքիայի տարածքով իր գազն արտահանել Եվրոպա: Արդյո՞ք գոյություն ունի տարածաշրջանային էներգետիկ նախագծերից
Հայաստանի
վերջնական
դուրս
մղման
սպառնալիք:
Տարածաշրջանային էներգետիկ նախագծերից Հայաստանին դուրս մղելու Անկարայի և Բաքվի ռազմավարությունը միշտ աշխատել
է
և
շարունակելու
է
աշխատել`լուրջ
վնաս
հասցնելով
հայաստանյան
տնտեսությանը:
էներգետիկ
կարևոր
նախագծերի
իրականացման
առումով
Երևանը
փակուղում
է
գտնվում.
Վրաստանը
հաջողությամբ
համագործակցում
է
թուրք-ադրբեջանական
տանդեմի
հետ,
քանի
որ
դա
ձեռնտու
է
իրեն
տնտեսապես
և
ճիշտ`Ռուսաստանին
դիմակայելու
տեսակետից:
Ինչ
վերաբերում
է
Իրանին,
այն տարածաշրջանային կարևոր խաղացող է, և չնայած Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին`Թեհրանն ուղղակի չի կարող թույլ տալ իրեն հրաժարվել Եվրոպա էներգապաշարների արտահանումից, հատկապես`միջազգային պատժամիջոցների որոշակի մեղմացման պայմաններում: