Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում կոմպրոմիսային, ընդունելի տարբերակ է քաղաքական շատ ուժերի համար, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
ՙԻ տարբերություն Տիգրան Սարգսյանի`Հովիկ Աբրահամյանն արդեն ապացուցել է խորհրդարանում, որ կոնֆլիկտային անձնավորություն չէ, ընդհակառակը`բոլոր իրավիճակներում ձգտել է խուսափել իրադրության սրացումից՚,- նշել է նա: Ըստ որում, պատգամավորն ընդգծել է, որ ՙհրաշալի քառյակի՚ կուսակցությունները /Հայ ազգային կոնգրես, ՙԺառանգություն՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՀՅԴ/ ընդունում են նրա թեկնածությունը, սակայն հազիվ թե որևէ մեկը կցանկանա կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ:
Արզումանյանը նաև ընդգծել է, որ Սարգսյանին Աբրահամյանով փոխարինելը զգալի փոփոխությունների չի հանգեցնի երկրում, քանի որ, նրա կարծիքով, հարկավոր են համակարգային փոփոխություններ: ՙՆախագահ Սերժ Սարգսյանը զոհաբերեց Սարգսյանին, նա լավ հասկանում էր, որ կրքերի բորբոքումը գագաթնակետին է հասել և հեշտ լուծում գտավ՚,- հայտարարել է քաղաքական գործիչը: Նա նաև հավելել է, որ առանձնակի սպասումներ Աբրահամյանի կառավարումից պետք չէ ունենալ: