Շվեյցարիան ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին կներկայանա դեսպանի մակարդակով£
ՙԱյդ որոշումն ընդունվել է`հաշվի առնելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդի`միջազգային պատմական միջոցառումների զուսպ մասնակցություն ցուցաբերելու ավանդույթները՚,- ասվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ որում, հաղորդագրության մեջ նշվում է, որ Դաշնային խորհուրդը բազմիցս դատապարտել է 1915 թ. իրադարձությունները, որոնք հանգեցրել են 1,5 մլն հայերի մահվան:
Միաժամանակ նշվում է, որ Շվեյցարիան շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: 2009թ. Ցյուրիխյան արձանագրությունների դրույթներից մեկով նախատեսվում է ստեղծել անկախ պատմաբաններից կազմված հանձնաժողով` այդ ողբերգական իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով՚,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, այնուամենայնիվ, որ Շվեյցարիան ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը: Այն նաև Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել: 2007 թ. Լոզանի դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնոր Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, և վերջինը 2013 թվականի դեկտեմբերին բավարարել էր նրա հայցն ընդդեմ Շվեյցարիայի` նշելով, որ Փերինչեքը կասկածի տակ չի դրել հայերի սպանության և տեղահանության փաստը, նա սոսկ հերքել է այդ իրադարձությունների բնորոշումը որպես ցեղասպանություն: Շվեյցարիան իր հերթին բողոքարկել էր ՄԻԵԴ որոշումը, ինչից հետո դատարանը որոշել էր վերանայել ավելի վաղ Փերինչեքի օգտին կայացված որոշումը: ործը հանձնվել է ՄԻԵԴ գերագույն պալատի քննությանը:
Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱՆ ղեկավարները ՙԵրկկողմ հարաբերությունների զարգացման՚ և ՙԵրկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու՚ մասին արձանագրություններ են ստորագրել, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն, Թուրքիան հայ-թուրքական գործընթացը կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ` մի շարք նախապայմաններ առաջ քաշելով:
Ընթացիկ տարվա փետրվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետ է կանչել Ցյուրիխյան արձանագրություններն Ազգային ժողովից`պատճառաբանելով դա Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Անկարայի ցանկության բացակայությամբ: