Arminfo.info



 Շաբաթ, 25 Հունիսի 2016 12:27

Հռոմի պապը՝ հայ ժողովրդին. Ձեր տառապանքները մեզ են պատկանում

  Հռոմի Սրբազան քահանայապետի խոսքը Հանրապետության հրապարակում՝ էկումենիկ արարողության եւ խաղաղության աղոթքի ժամանակ.

 

ՙՄեծարգո՛ և հո՛ւյժ սիրելի Եղբայր, Ծայրագո՛ւյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, Պարո՛ն Նախագահ,Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Թող որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինեն ձեզ հետ: 

Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ ձեզ հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու.  այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցու, որ ձեզ սիրում է և ձեր կողքին է:

Անցյալ տարիներին մեր եկեղեցիների միջև միշտ շատ հարգալից և հույժ հիշարժան այցերն ու հանդիպումները Աստծո շնորհիվ սերտացան. Նախախնամությունը կամենում է, որ հենց այս օրը, երբ այստեղ Քրիստոսի սուրբ Առաքյալների հիշատակն է նշվում, կրկին միասին լինենք՝ ամրապնդելու առաքելական հաղորդությունը մեր միջև: Շատ երախտապարտ եմ Աստծուն մեր եկեղեցիների «իսկական և ներքին միության համար» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Համամիութենական ծիսակատարություն», Երևան, 26 սեպտեմբերի 2001թ., «Ուսուցումներ ԻԴ», 2 [2001], 466) և շնորհակալ եմ ձեզ Ավետարանին շատ անգամ հերոսական հավատարմության համար, որ անգնահատելի պարգև է բոլոր քրիստոնյաների համար: Մեր հանդիպումը «գաղափարների փոխանակում չէ, ընծաների փոխանակում է» (հմմտ. Նույն, Շրջաբերական նամակ «Զի եղիցին մի», 28). Հնձենք այն, ինչ Հոգին է մեր մեջ ցանել, որպես յուրաքանչյուրին նվեր (հմմտ. Առաքելական հորդոր «Ավետարանական ցնծություն», 246): Մեծ ուրախությամբ կիսում ենք միասին կտրած արդեն շատ հառաջացած ճանապարհի բազում քայլերը և, իրոք, լիահույս նայում ենք այն օրերին, երբ Աստծո օգնությամբ միացած կլինենք Քրիստոսի զոհասեղանի շուրջ՝ հաղորդության ամբողջական միությամբ: Դեպի այդ բազմատենչ նպատակը «ուխտավորներ ենք, և ճամփորդում […] ենք միասին՝ մեր սրտերը անկասկած ու անվարան վստահելով ուղեկցին» (Նույն, 244):

 

Այդ ճանապարհին մեզ նախորդում և ընկերակցում են բազում վկաներ, հատկապես բազմաթիվ նահատակները, որ արյամբ կնքեցին հասարակաց հավատը ի Քրիստոս. նրանք մեր աստղերն են երկնքում, որ փայլում են մեր գլխավերևում և նշում են ճանապարհը, որ մեզ մնում է կտրել այս աշխարհում դեպի ամբողջական հաղորդություն: Մեծ Հայրերի շարքին ուզում եմ ակնարկել սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսին: Նա արտակարգ սեր էր տածում իր ժողովրդի և նրա ավանդությունների հանդեպ և միաժամանակ հակված էր մյուս եկեղեցիներին, անխոնջ միության փնտրտուքին՝ Քրիստոսի կամքը իրականացնելու փափագով, որպեսզի հավատացողները «մեկ լինեն» (Հովհ., 17,21): Արդարև, միությունը ռազմավարական առավելություն չէ՝ փոխադարձ շահերի փնտրտուքով, այլ այն, ինչ Հիսուսը խնդրում է մեզնից, և որ մեզ է մնում իրագործել բարի կամքով և բոլոր ուժերով՝ իրականացնելու համար մեր առաքելությունը. աշխարհին հետևողականորեն պարգևելու Ավետարանը:

 

Անհրաժեշտ միությունը իրականացնելու համար, ըստ սուրբ Ներսեսի, բավարար չէ որևէ մեկի բարի կամքը Եկեղեցում, անհրաժեշտ է բոլորի աղոթքը: Գեղեցիկ է այստեղ հավաքված լինելը՝ մեկս մյուսի համար, մեկս մյուսի հետ աղոթելու: Եվ հատկապես աղոթքի նվերն է, որ եկել եմ այս երեկո ձեզնից խնդրելու: Իմ կողմից վստահեցնում եմ, որ Հացն ու Բաժակը սուրբ սեղանի վրա ընծայելիս չեմ դադարում ներկայացնել Տիրոջը Հայ Եկեղեցուն եւ ձեր սիրելի ժողովրդին:

 

Սուրբ Ներսեսը զգում էր նաև փոխադարձ սերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որովհետև միայն սերն է ի վիճակի դարմանելու հիշողությունը և բուժելու անցյալի վերքերը. միայն սերն է ջնջում նախապաշարումները և թույլ տալիս ընդունել, որ եղբոր հանդեպ բաց լինելը մաքրում և բարվոքում է սեփական համոզումները: Այդ սուրբ Կաթողիկոսի համար դեպի միության ճանապարհին էական է ընդօրինակել Քրիստոսի սիրո ոճը՝ «նա, որ հարուստ էր» (Բ Կոր. 8-9), «խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլ. 2, 8): Իր օրինակով՝ կանչված ենք քաջությունն ունենալու ձերբազատվելու քարացած համոզումներից և սեփական շահերից՝ հանուն սիրո, որ խոնարհվում է և նվիրվում, հանուն խոնարհ սիրո.  այն քրիստոնեական կյանքի օրհնյալ յուղն է, հոգևոր թանկարժեք բալասանը, որ առողջացնում է, զորացնում և սրբացնում: «Թերությունները ծածկենք միասնական սիրով» (Ներսես Շնորհալի Կաթողիկոս Հայոց, «Նամակք», Վենետիկ, 1873, 316). և նույնիսկ հասկացնում էր սիրո յուրահատուկ քաղցրությամբ, որ փափկացնում է սրտի կարծրությունը նաև քրիստոնյաների, որ շատ հաճախ եսակենտրոն և սեփական շահերի հետևից են ընկած: Ոչ թե հաշիվները և օգուտը, այլ խոնարհ և անձնուրաց սերը Հոր բարեգթությունն է շարժում, Քրիստոսի օրհնությունը և Սուրբ Հոգու առատությունը: Աղոթելով և «սրտանց իրար բուռն սիրելով» (հմմտ. Պետ. 1, 22), խոնարհությամբ և հոգու բացվածքով տրամադրվենք ստանալու միության աստվածային ընծան: Վճռականությամբ շարունակենք մեր ընթացքը, ավելին, վազենք դեպի մեր միջև ամբողջական հաղորդությունը:

 

«Ձեզ եմ թողնում իմ խաղաղությունը: Ոչ ինչպես աշխարհն է տալիս, ես ձեզ եմ տալիս» (Հովհ. 14, 27): Լսեցինք Ավետարանի այս խոսքերը, որոնք մեզ տրամադրում են Աստծուց պաղատելու այն խաղաղությունը, որն աշխարհն այդքան դժվարանում է գտնել: Որքան մեծ են այսօր խաղաղության ճանապարհին կանգնած խոչընդոտները, և որքան ողբերգական՝ պատերազմների հետևանքները: Մտածում եմ այն ժողովուրդների մասին, որոնք ստիպված են թողնել ամեն ինչ, հատկապես Միջին Արևելքում, որտեղ բազմաթիվ եղբայրներ և քույրեր ենթարկվում են բռնության և հալածանքի՝ ատելության և հակամարտությունների պատճառով, որոնք շարունակ հրահրվում են զենքի տարածման և վաճառքի խարանի, ուժի դիմելու փորձության և մարդու՝ հատկապես տկարների, աղքատների և նրանց, ովքեր խնդրում են միայն պատվարժան կյանք, նկատմամբ հարգանքի պակասի պատճառով:

 

Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց: Այս «սոսկալի եւ խելագար  ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին հայածես հավատացյալների, 12 ապրիլի 2015թ.), այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում, «Քրիստոսի խորհդավոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով», «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 275); դրանք հիշելը ոչ միայն պատեհ է, այլև՝ պարտավորություն. բոլոր ժամանակների համար թող ազդակ դառնան, որպեսզի աշխարհը այլևս երբեք չընկնի այդպիսի սխալների հորձանքի մեջ:

 

Ցանկանում եմ միաժամանակ հիացմունքնով հիշել, թե ինչպես քրիստոնեական հավատը, «նույնիսկ հայոց պատմության ամենաողբերգական պահերին, մղիչ զսպանակ է դարձել, որը արձանագրել է տառապյալ ժողովրդի վեածնունդը (Նույն, 276): Այդ է ձեր իսկական ուժը, որ թույլատրում է Զատկի խորհրդավոր և փրկարար ճանապարհին բացվելու. բաց մնացած և կատաղի ու անիմաստ ատելության պատճառված վերքերը կարող են որոշ կերպով հարուցյալ Քրիստոսի վերքերին համեմատվել, այն վերքերին, որ նրան պատճառեցին և որ դեռ դրոշմված են նրա մարմնի վրա: Նա փառավորված ցույց տվեց դրանք աշակերտներին՝ Զատկի երեկոյին (հմմտ. Հովհ. 20, 20). խաչի վրա կրած ցավերի այդ սարսափելի վերքերը սիրուց փոխակերպված դարձել էին ներումի և խաղաղության սկզբնաղբյուրներ: Այդպիսով, նույնիսկ ամենամեծ ցավը՝ խաչի փրկագործ զորությունից փոխակերպված, որի մունետիկն ու վկաներն են հայերը, կարող է խաղաղության սերմ դառնալ ապագայի համար:

 

Հիշողությունը՝ սիրուց ներթափանցված, արդարև նոր և զարմանալի արահետներով գնալու ունակ է դառնում, որտեղ ատելության դավերը փոխակերպվում են հաշտության ծրագրերի,  ուր կարելի է հուսալ լավագույն ապագա բոլորի համար, ուր «երանի խաղարարարներին» (Մթ. 5, 9): Բոլորի համար լավ կլինի աջակցել ապագայի հիմքերը դնելու, այնպես, որ թույլ չտրվի վրեժի խաբեական ուժին ներծծվելու. մի ապագա, որտեղ երբեք չհոգնեն ստեղծելու խաղաղության պայմաններ՝ բոլորի համար արժանավայել աշխատանք, առավել կարիքավորներին խնամատարություն և անխոնջ պայքար կաշառակերության դեմ, որը պետք է արմատախիլ անել:

 

Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և «պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում» (Պատգամ հայերին, 12 ապրիլի 2015թ.):

 

Այս տեսանկյունից կցանկանայի վերջապես հիշել Քրիստոսի խաղաղության մեծ վկային և գործչին՝ սուրբ Գրիգոր Նարեկացուն, որին Եկեղեցու Վարդապետ հռչակեցի: Նա կարող էր հայտարարվել նաև «Խաղաղության Վարդապետ»: Նա այսպես է գրել այդ արտասովոր Գրքում, որ սիրում եմ անվանել որպես «հայ ժողովրդի հոգևոր սահմանադրություն». «Հիշի՛ր, [Տեր,…] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մեջ իրագործիր ներում և ողորմություն […] Մի՛ վերացնիր նրանց, ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա աշխարհիկ ախտավոր ընթացքը և տնկիր բարին իմ և նրանց մեջ» («Մատյան ողբերգության», 83, 1-2):  Նարեկացին, «խորապես գիտակից մասնակից ամեն կարիքի (Նույն, 3, 2), կամեցավ մինչև ամեն ժամանակի և տեղանքի տկարների և մեղավորների հետ նույնանալ, միջնորդելու համար բոլորի օգտին (Նույն, 31,3; 32,1; 47,2). նա դարձավ «ամբողջ աշխարհի աղոթամատույցը» (Նույն, 28,2): Նրա այսպիսի ընդհանրական զորակցությունը մարդկության հետ քրիստոնեական մեծ պատգամ է խաղաղության, ներդաշնակ ճիչ, որ բոլորի համար ողորմություն է հայցում: Տարբեր երկրներում ներկա հայերը, որոնց եղբայրաբար գրկում եմ այստեղից, այս հաղորդության իղձին լինեն պատգամաբերներ, «խաղաղության դեսպաններ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով». «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 278): Ողջ աշխարհը ձեր այս քարոզության կարիքն ունի, ձեր ներկայության կարիքն ունի, ձեր ամենաջինջ վկայության կարիքն ունի: Խաղաղություն ամենեցուն՚: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Այս տեմպերով Այս տեմպերով "դեմարկացիան" կհասնի նաև Երևան. Փաշինյանը տավուշցիներին նշել է անհապաղ Ադրբեջանին 4 գյուղ հանձնելու անհրաժեշտությունը
Փաշինյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, հանդիպել է տավուշցիների հետ. հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվումՓաշինյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, հանդիպել է տավուշցիների հետ. հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվում
Ստոլտենբերգ. Թուրքիայի ԶՈՒ-ի հետ ադրբեջանական զինված ուժերի սերտ համագործակցությունն ամրապնդում է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններըՍտոլտենբերգ. Թուրքիայի ԶՈՒ-ի հետ ադրբեջանական զինված ուժերի սերտ համագործակցությունն ամրապնդում է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն ու Ադրբեջանը տեւական հակամարտությունից հետո կայուն խաղաղության հասնելու հնարավորություն ունենՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն ու Ադրբեջանը տեւական հակամարտությունից հետո կայուն խաղաղության հասնելու հնարավորություն ունեն
Իրավապաշտպաններ. Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդինԻրավապաշտպաններ. Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
Երևանում բուհերի շենքերը կմիավորվեն մեկ կազմակերպությունում և կհանձնվեն միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կառավարմանը. ՓաշինյանԵրևանում բուհերի շենքերը կմիավորվեն մեկ կազմակերպությունում և կհանձնվեն միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կառավարմանը. Փաշինյան
Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հետևել են ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններինՀայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հետևել են ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններին
Հնդիկ ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասինՀնդիկ ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասինՀայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին
Տավուշի նախկին ղեկավարը պետությանը կվերադարձնի ավելի քան 1,5 մլն դոլարՏավուշի նախկին ղեկավարը պետությանը կվերադարձնի ավելի քան 1,5 մլն դոլար
Ջո Բայդեն. ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելունՋո Բայդեն. ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն
ԱԳ նախարարի տեղակալ. Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էԱԳ նախարարի տեղակալ. Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի  երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ "սիրախաղի" վրա
Ալիևը հավաստիացնում է. այսօր տարածաշրջանն ավելի մոտ է աշխարհին, քան երբևէԱլիևը հավաստիացնում է. այսօր տարածաշրջանն ավելի մոտ է աշխարհին, քան երբևէ
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Պարույր Հովհաննիսյան. ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացման հարցում հետընթաց էՊարույր Հովհաննիսյան. ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացման հարցում հետընթաց է
Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. պատգամավորԸնդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. պատգամավոր
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն 2023 թվականին ձգտել է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետՍտոլտենբերգ. ՆԱՏՕ-ն 2023 թվականին ձգտել է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ
Պետեր Ստանո. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելՊետեր Ստանո. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել
Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Արցախի Ծար գյուղում գտնվող 13-րդ դարի խաչքարըԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Արցախի Ծար գյուղում գտնվող 13-րդ դարի խաչքարը
Զատուլին. Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը կպահանջի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերանայումԶատուլին. Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը կպահանջի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերանայում
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքները մնացել են անփոփոխ. ԱԳՆՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքները մնացել են անփոփոխ. ԱԳՆ
Ընդդիմադիր. Հայաստանի կառավարությունը տապալել է իր ծրագիրը, այդ թվում ՝ ՀԱՊԿ գծովԸնդդիմադիր. Հայաստանի կառավարությունը տապալել է իր ծրագիրը, այդ թվում ՝ ՀԱՊԿ գծով
Ֆիդանը հավաստիացնում է. Ի հայտ է եկել Հարավային Կովկասը խաղաղության և կայունության տարածաշրջանի վերածելու հիանալի հնարավորությունՖիդանը հավաստիացնում է. Ի հայտ է եկել Հարավային Կովկասը խաղաղության և կայունության տարածաշրջանի վերածելու հիանալի հնարավորություն
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու շուրջ բանակցություններ չենք վարումՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու շուրջ բանակցություններ չենք վարում
ՀՀ ԱԳՆ. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնումն այսօր ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջՀՀ ԱԳՆ. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնումն այսօր ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջ
Արամ Ավետիսն իր 4-րդ գիրքը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմինԱրամ Ավետիսն իր 4-րդ գիրքը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմին
Մարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումըՄարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումը
"Նիկոլ դավաճան". ՀՅԴ-ի ակցիան՝ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի դիմաց
Փորձագետ. Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի եւ ներգրավվող ուժերի կազմի մեջ էՓորձագետ. Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի եւ ներգրավվող ուժերի կազմի մեջ է
Վարդգես Սուրենյանցի Վարդգես Սուրենյանցի "Սալոմե" գլուխգործոցը վերադառնում է Ազգային պատկերասրահ
Մուրադ Մերզուկին՝ Մուրադ Մերզուկին՝ "Նռան գույնը" ներկայացման մասին. "Ես հավատարիմ եմ մնացել Փարաջանովի վիզուալ մտածողությանը, բայց, միևնույն ժամանակ, պահպանել եմ իմ անձնական մեծ ազատությունը"
ՀՀ մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ը և ԱԽ-ը դեռ պետք է ընդունեն հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած խախտումների լրջությունը և մտածեն դրանք կանխելու անկարողության մասինՀՀ մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ը և ԱԽ-ը դեռ պետք է ընդունեն հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած խախտումների լրջությունը և մտածեն դրանք կանխելու անկարողության մասին
Գեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատումԳեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում
Միրզոյանը ողջունել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևըՄիրզոյանը ողջունել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
Մեծ Բրիտանիայի վարչապետ. Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կստորագրեն խաղաղության պայմանագիրըՄեծ Բրիտանիայի վարչապետ. Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կստորագրեն խաղաղության պայմանագիրը
Հնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններինՀնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններին
Լևոն Ստեփանյանը չի բացառել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրում ռուս սահմանապահների  գտնվելու մասին պայմանագրի չեղարկումըԼևոն Ստեփանյանը չի բացառել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրում ռուս սահմանապահների  գտնվելու մասին պայմանագրի չեղարկումը
ԿԳՄՍՆ-ը Հայաստանի դպրոցներում ԿԳՄՍՆ-ը Հայաստանի դպրոցներում "Մարտական փառքի անկյունները" հեռացնելու վերաբերյալ որևէ հրաման չի արձակել
Նախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ էՆախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ է
Գեներալ. Գեներալ. "Զվարթնոց"-ից ռուս սահմանապահների դուրս բերման հարցը քաղաքականացվում է
Նախարար. նոր համակարգի կիրառման արդյունքում արդեն դուրս է գրվել ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմսՆախարար. նոր համակարգի կիրառման արդյունքում արդեն դուրս է գրվել ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս
Երեխայի մահվան պատճառը պարզելու համար պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. նախարարԵրեխայի մահվան պատճառը պարզելու համար պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. նախարար
ԱԱԾ. անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել գերիների և անհետ կորածների հարցի շուրջԱԱԾ. անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել գերիների և անհետ կորածների հարցի շուրջ
Հայ թյուրքագետը Սյունիքի համար Նախիջևանի ճակատագիրն է կանխատեսումՀայ թյուրքագետը Սյունիքի համար Նախիջևանի ճակատագիրն է կանխատեսում
Հայաստանի ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կայուն զարգացման նպատակների իրականացման Երևանի հանձնառությունըՀայաստանի ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կայուն զարգացման նպատակների իրականացման Երևանի հանձնառությունը
Փաշինյանը լայն հանրային քննարկման կոչ է արել՝ Հայաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու առնչությամբՓաշինյանը լայն հանրային քննարկման կոչ է արել՝ Հայաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու առնչությամբ
Հայտարարություն. Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն էՀայտարարություն. Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է
Ամերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է տրամադրել Հայաստանին 2025 թվականինԱմերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է տրամադրել Հայաստանին 2025 թվականին
ՊԵԿ-ը տեղեկացնում է առցանց խանութներից պատվերի ստացման նոր կարգի մասինՊԵԿ-ը տեղեկացնում է առցանց խանութներից պատվերի ստացման նոր կարգի մասին
ԱԺ խոսնակ. Հայաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել ԵՄ բանաձևի դրույթների իրագործման ուղղությամբԱԺ խոսնակ. Հայաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել ԵՄ բանաձևի դրույթների իրագործման ուղղությամբ
Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներինԵվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին
Ապրիլի 15-ից Հայաստանում կմեկնարկեն պահեստազորայինների նոր եռամսյա հավաքներըԱպրիլի 15-ից Հայաստանում կմեկնարկեն պահեստազորայինների նոր եռամսյա հավաքները
Քննչական կոմիտեն հաղորդել է ահաբեկչության երկու դեպքի առնչվող գործի բացահայտման մասինՔննչական կոմիտեն հաղորդել է ահաբեկչության երկու դեպքի առնչվող գործի բացահայտման մասին
Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունըԵվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը
Հայաստանը մտադիր է իր օրենսդրությունը համապատասխանեցնել ՄՔԴ պահանջներին. Արդարադատության նախարարությունՀայաստանը մտադիր է իր օրենսդրությունը համապատասխանեցնել ՄՔԴ պահանջներին. Արդարադատության նախարարություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք "Պաշարված Լենինգրադի երեխաների" հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից և ակնկալում ենք մեղավորների պատասխանատվության ենթարկում
Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. ՓաշինյանՀայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան