ԱՄՆ-ում ավարտվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ՙ1915՚ ֆիլմի աշխատանքները: Հոգեբանական թրիլլերում նկարահանվել են դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը, Անժելա Սարաֆյանը, Նիկոլայ Կինսկին և Ջիմ Փիդոքը:
Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ՙSystem of a Down՚ խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:
ՙ1915՚ ֆիլմի շնորհանդեսը նախատեսված է 2015 թվականին: Ֆիլմը կներկայացվի նաև Հայաստանում: