Arminfo.info



 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2014

Մկրտչյան Էմանուիլ

Վահրամ Ավանեսյան. Ստանդարտ և շրջանակային ռեֆորմներով անհնար է հասնել լուրջ արդյունքների

Վահրամ Ավանեսյան. Ստանդարտ և շրջանակային ռեֆորմներով անհնար է հասնել լուրջ արդյունքների

 


Հայաստանը հսկայական քայլերով մոտենում է Մաքսային
Միության անդամագրման համաձայնագրի ստորագրմանը: Համենայն դեպս, կառավարությունում
այսօր այդպես են  ներկայացնում այդ
գործընթացը, որը պետք է ավարտվի մինչև տարեվերջ: Բայց դժվար է պատկերացնել, թե
ինչպես կարող է մեր երկիրն այդքան կարժ ժամանակահատվածում վերաձևակերպել ոչ միայն
նախկինում ընդունված հարյուրավոր օրենքները, ենթաօրենսդրական ակտեր
ը, կարգավորող
փաստաթղթերն ու արդեն ստորագրված միջազգային պայմանագրերը, այլ
նաև կտրուկ փոխել միջազգային
առևտրական հարաբերությունների ուղղություն
ն ու տնտեսական զարգացման
տրամաբանությունը,
նույնիսկ դրանց որոշակիորեն ոչ
լիգիտիմ և իրավիճակային լինելու պա
րագայւմ: Հայաստանը, ինչպես գտնում են
բազմաթիվ անկախ փորձագետներ, վատ է նախապատրաստված նման հարյուրմետրանոցն արագ
կտրելուն, բայց կասկած չկա, որ ի վիճակի կլինի դուրս գալ այդ փորձությունից, եթե չշտապի, և իր յուրաքանչյուր
քայլը չափանշի Եվրասիական Հանձնաժողովի հետ ընթացող շատ բարդ բանակցային գործընթաց
ին: Թե ինչպիսի՞
բարդություններ են մեզ սպասում այդ հատվածն անցնելիս,
և որո՞նք են երկրի
հիմնական խնդիրներ
ն ՄՄ-ի հետ ինտեգրման ճանապարհային քարտեզի իրականացման գործում, ԱրմԻնֆո
գործակալության թղթակից-տնօրենին սիրալիորեն համաձայնվել է պատմել ՀՀ էկոնոմիկայի
նախարար Վահրամ Ավանեսյանը:


 


Պրն.Ավանեսյան, Բելառուսի և Ղազախստանի քաղաքական և տնտեսական որոշ
շրջանակների հետ իմ ոչ այնքան խորը շփումների փորձը ցույց է տվել, որ ՄՄ գծով մեր
ապագա գործընկերներն այնքան էլ գոհ չեն
այն բանից, թե ինչպես են գործերն
իրականում ընթանում Մաքսային միությունում: Ռուսաստանը, որը կերտում է Եվրասիական
տնտեսական համագործակցության ապագան, այնումանայնիվ, բավականին կոշտ կերպով է
պաշտպանում իր շուկան, պնդելով բազմաթիվ փոփոխությունների վրա: Բելառուսն ու
Ղազախստանը ցանկանում են արդարություն և համաձայն չեն մաքսային ընդհանուր ռեժիմի
այդքան շատ բացառություններին: Չէ
՞ որ նրանց համար Ռուսաստանի շուկան մասշտաբային առումով հետաքրքիր է: Իսկ մենք, լինելով փոքր երկիր, մտադիր ենք բանակցությունների սեղանին նստել մեր լայնածավալ
ցանկով, որտեղ ընդգրկված
է մոտ 800 անվանում: Վատ եմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի արձագանքը:
Չէ՞ որ, մեծ հաշվով, Մաքսային միությունը հենց նրա համար է կոչվում միություն,
որպեսզի այնտեղ այդ բացառությունները լինեն նվազագույնը, կամ չլինեն ընդհանրապես:
Ինչպես ես եմ հասկանում, կարող է և սխալվում եմ, բայց որպես ներմուծող երկիր, մենք
այսօր հետաքրքրված ենք առավելագույն ազատ ռեժիմով, ինչպես ներմուծման, այնպես էլ
արտահանման հոդվածներով: Մի կողմից
, մենք չենք ցանկանում ներմուծման տուրքերի բարձրացում, որպեսզի մեր
արտադրողներին և բնակչությանը պաշտպանենք գների աճից, իսկ մյուս կողմից,
հետաքրքրված ենք արտահանումային սահմանափակումներում, քանի որ մեր արտադրողներին
ՄՄ-ում սպասում է հսկայական մասշտաբներ ունեցող շուկան: Իրավիճակն այդ ոլորտում
այնքան
է լարված, որ սկսում ես կասկածել, թե կբավականացնե՞ն արդյոք մեր
ուժերը` ՄՄ մյուս անդամներից «խնդրել» անհրաժեշտ պրեֆերենցիաները:


 


Միանգամից ասեմ, որ պետք է բավականացնեն: Բայց մենք
դեռ գտնվում ենք բանակցությունների առաջին փուլում, բանակցային գործընթացն առայժմ
ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում, մենք դեռ չենք սկսել
քննարկումներն առանձին երկրների հետ: Եվրասիական հանձնաժողովին մենք ներկայացրել
ենք բացառությունների մեր ցանկը: Սկսվել են աշխատանքային քննարկումները: Չնայած
ապագայում, իհարկե, ապրանքների յուրաքանչյուր խմբով դեռ կլինեն բանակցություններ:
Իսկ հարցը ոչ միայն ապրանքների մեջ է, որպես այդպիսին, այլ այն, թե ինչ դեր են դրանք այսօր խաղում տնտեսությունում, և
ինչպիսի դեր կխաղան վաղը` որպես արտադրության հումք կամ լայն սպառման առարկաներ: Սա է այսօր առայժմ քննարկվում
տեխնիկական և մասնագիտական մակարդակով, բավականին լուրջ վերլուծական աշխատանքների
հիման վրա: Ընդ որում, արդեն այսօր մենք պետք է հաշվի առնենք, թե որքանով են այդ
ապրանքները կամ ապրանքների խումբը, կարևոր նաև մեր ապագա գործընկերների համար:


 


Այո, այդ խճանկարից գլուխ հաները բարդ կլինի: Բոլոր երկրներն էլ,
անկասկած, ոչ պակաս  քմահաճ են, քան մենք:
Իսկ ՄՄ-ից դուրս գտնվող երրորդ երկրներին այդ բանակցությունները դեռ չե՞ն
վերաբերվում:


 


Ոչ, խոսքը գնում է հատկապես ՄՄ անդամ երկրների
մասին: Առաջին փուլը, այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» իրականացումը
կայանում է նրանում, որ մենք պետք է հստակ հիմնավորենք այն ապրանքային խմբերը, որոնցով ՄՄ
մաքսային գործող ռեժիմի տվյալ փուլում բացառությունների կարիք ունենք: Եվրասիական
հանձնաժողովի հետ քննարկումներից հետո մենք կանցնենք երկրորդ փուլին` ՄՄ անդամ երկրների հետ ավելի
մանրազնին քննարկումներին:


 


Եկենք խոսենք մեր արտադրողներին անհրաժեշտ հումքի և նյութերի մասին: Դրանք
հիմնականում ներկրվում են երրորդ երկրներից և սակագների բարձրացումը սպառնում է
ինքնարժեքի, ինչպես նաև վերջնական գնի ուղղակի բարձրացում, որին կհետևի նաև մրցունակության
նվազեցումը:


 


Անկասկած, մենք այդ ուղղությամբ լրջորեն աշխատում
ենք: Օրինակ, փայտը, ԴՍՊ-ն և այլ նյութերը մենք ստանում ենք բազմաթիվ երկրներից և
արտադրում տեղական, ոչ թանկ կահույքը: Փայտն օգտագործվում է նաև շինարարության
ոլորտում: Մենք աշխատում ենք նաև այն ապրանքների վրա, որոնք
պայմանականորեն անվանվում են «ապագայի ապրանքներ», այսինքն, խոսքը գնում է
հումքային այն ապրանքների մասին, որոնք մեզ անհրաժեշտ կլինեն վաղը, արդյունաբերական արտադրության
զարգացման հիմնական ուղղությունների իրականացման համատեքստում: Այստեղ մեր
արգումենտացիան կայանում է նրանում, որ տնտեսությունը կզարգանա, կաճի հումքի և համալրող ապրանքների
ներմուծումը: Այս առումով անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի վերածնվի, օրինակ,
քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաև այն ամենը, ինչը քիչ թե շատ կապված է փոքրածավալ
քիմիայի, ինչպես նաև դեղագործության հետ:


 


Կառավարությունը որոշել է վերածնել իր կողմից արդեն ոչնչացված
ադամանդագործությունը, ինչպես նաև ամրապնդել ոսկերչությունը: Հավանաբար, այստեղ էլ
մենք չենք կարող պարզապես կախման մեջ լինել, օրինակ, ԱԼՌՈՍ-ի կամ ռուսաստանյան
ոսկու մատակարարներից: Մանավանդ, որ վերջին ժամանակներս երկրում դեռ գործող
ադամանդագործական արտադրություններ
ն արդեն հրաժարվել են ռուսաստանյան հումքից:


 


Ադամանդագործության առումով մենք արդեն բանակցում
ենք: Անկասկած, անհնար է կախված լինել բացառապես ռուսաստանյան, անգամ ամենացած
գներով մատակարարվող հումքից: Այստեղ անհրաժեշտ են փոխզիջումներ, և կարծում եմ,
մենք կգտնենք: Մենք համաձայնագիր ենք ստորագրել, որի համաձայն արտահանումային
մաքսատուրքը Ռուսաստանի սահմանի վրա չի գանձվի, իսկ դա շատ կարևոր է: Այսօոր
ադամանդագործության մեր մասնաբաժինը շատ փոքր է: Արտադրական հարթակներ կան, չնայած
կանգնած են, իսկ պրոֆեսիոնալները քիչ են, ստիպված ենք կրկին սովորեցնել մարդկանց:
Կարծում եմ, որ գլուխ կհանենք և կվերածնենք այդ ոլորտը: Ցանկացած պարագայում, դրա համար անհրաժեշտ է
պահպանել նաև ոսկու և ադամանդի գծով այն առավելությունները, որը թույլ է տալիս մեր
օրենսդրությունը: Դեպի Հայաստան ալմաստի հումքի մատակարարումների դիվերսիֆիկացումը,
մեծ հաշվով, ոչնչով չի սպառում ռուսաստանյան արտադրողին:


 


Ինչպե՞ս մեզ կհաջողվի ապահովել հավասարակշռությունը Առևտրի Համաշխարհային
Կազմակերպության հանդեպ պարտավորությունների և ՄՄ անդամագրման պահանջների առումով:


 


Դա բանակցությունների բոլորովին այլ մասն է, որը
վերաբերվում է ԱՀԿ-ին: Այն կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ԱՀԿ և ՄՄ միջև
սակագների առումով գտնել օպտիմալ գոտիներ, հաշվի առնելով, որ ՄՄ սակագները
կնվազեն:


 


Այսօր Ռուսաստանը մշակում է ՄՄ շրջանակներում
արժութային և դրամավարկային օրենսդրությունների ունիֆիկացման հարցերը: Ինձ թվում
է, որ սակագների իջեցումը կուղեկցվի արժութային միության, կամ այսպես կոչված
ռուբլու գոտու ձևավորումով: Ըստ ռուսական մամուլի, արդեն պատրաստ է
օրենսդրական-նորմատիվային բազան: Այլ խոսքերով, ինձ թվում է, որ ՄՄ-ից ակնկալվող
արդյունքը կլինի ոչ մեծ: Դա իմ տեսակետն է: Այլ պարագայում Ռուսաստանն ստիպված կլինի
քաղաքական սայլը դնել տնտեսական ձիու առջևում: Իսկ դա հարմար չէ, քանի որ գրեթե
անհնար է սերտ տնտեսական միության ստեղծումը տարբեր քաշային կարգեր ունեցող
գործընկերների միջև սահմանների բացակայության պայմաններում:


 


Այդ հարցն առկա է, բայց չենք կարող ասել, թե որքանով է այն կապված սակագնային
քաղաքականության իջեցման հետ: Կա մի շատ կարևոր բան՝ որ ՄՄ-ում չեն կարող լինել
բացառություններ, ընդհանրապես, քանի որ Միությունը սկզբունքայնորեն
նախատեսում է մեկ այլ բաց գաղափարախոսություն: Բայց մեր երկրների տնտեսությունները
համեմատելի չեն, առաջին հերթին շահերի տեսանկյունից: Կա մեծ տարբերություն նավթամքերք արտադրողների և
չարտադրողների միջև: Իրացման մեծ շուկաներ ունեցողների և նրանց միջև, ու այդ
շուկան բոլորովին փոք է: Նրանց միջև, ովքեր բնակչության մեկ շնչին ապահովում են 12
հազ.դոլար եկամուտ, և նրանց միջև, որտեղ այդ եկամուտը կազմում է ընդամենը 3 հազ.դոլար: Այս ամենն
ակնհայտ է: Բայց ես վստահ եմ, որ հատկապես այս համատեքստում էլ ավելի շատ կշահենք մենք:


 


Իսկ ինչ վերաբերվում է ԱՀԿ-ին, ապա Ռուսաստանն այդ
կազմակերպությանն անդամագրվել է մեզնից 10 տարի ուշ, վերցնելով իր վրա որոշակի
պարտավորություններ: ՄՄ ստեղծելիս ստորագրվել է համաձայնագիր, որ ՄՄ-անդամ երկրների արտաքին
(ընդհանուր) մաքսային տուրքերը կնազեցվեն ԱՀԿ հանդեպ Ռուսաստանի
պարտավորությունների նվազեցմանը համարժեքորեն: Այդ պարտավորություններով Ռուսաստանը վերցրել է փոքր
տոկոսներով համեմատաբար ավելի շատ ապրանքներ, քան մենք: Հետևաբար, ես հասկանում
եմ, որ մենք չպետք է կողմնորոշվենք ԱՀԿ սակագներով, այլ պետք է պատկերը դիտարկենք
ընդհանուր պլանով , այսինքն, թե որքանով են այս կամ այն ապրանքները կարևոր մեր
տնտեսությանը:


 


Այսինքն, սակագնային քաղաքականությունը դնել մեխանիկական կառավարման ներքո և յուրաքանչյուր ապրանքայի խումբի գծով կատարել
առանձին քննարկո՞ւմ:


 


Այո, և դա պետք է արվի, ելնելով բացառապես
տնտեսության և արդյունաբերության գոյություն ունեցող կառուցվածքից, հայացք գցելով
եռանկարներին: Օրինակ, գաղտնիք չէ, որ եվրոպացիները և այդ նույն ՄՄ երկրներն ունեն
սակագնային դիվերսիֆիկացված կառուցվածք, ոչ միայն ապրանքների գծով, այլ նաև սեզոնային
առումով:  Թե մեկը, և թե մյուսն ակտիվորեն
կիրառում են սեզոնային սակագները: Մենք դա չենք արել, գտնելով, որ վարչարարական
քաշքշուկներ հարկավոր չեն և պետք չէ զբաղվել ռեսուրսների գների ձեռնածությամբ: Տեսականորեն
համարվում էր, որ դա նվազեցնում է տնտեսության արդյունավետությունը, քանի որ այդ
դեպքում ռեսուրսները կհոսեն ոչ թե այն ուղղությամբ, որտեղ աշխատում են, այլ կհայտնվեն
այնտեղ, որտեղ ամենացածր սակագներն են: Սա մեր հորինածը չէ և մշտական տեսական
բանավեճերն արտաքին առևտրական գործունեության և սակագնային ոլորտում մինչ օրս
շարունակվում են:


 


Այստեղ, կարծում եմ, հնարավոր չի լինի սահմանափակվել միայն Էկոնոմիկայի
նախարարությունով: Անհրաժեշտ է գրեթե վերածնել «խորհրդային» Պետպլանը, անհրաժեշտ են
վերլուծական լուրջ կենտրոններ և
կառույցներ: Եվ դրա հետ մեկտեղ հարկավոր է ինչ-որ բան անել նաև մեր ամեն ինչը կուլ
տվող կոռուպցիայի, օլիգապոլիայի, մոնոպոլիաների և նման այլ բաների հետ, որոնք
իրենց առանձնապես վատ են զգում, այսպես կոչված, մեխանիկական կառավարման
պայմաններում:


 


Համաձայն եմ, հարկավոր է, բայց այլ ճանապարհ պարզապես
չկա: Հարկավոր է ուսումնասիրել իրավիճակը տնտեսությունում, խորանալ մանրունքների
մեջ, ազդանշաններ ստանալ շուկայից, ձեռնարկատերերից, արտադրողներից: Դրանով էլ
այսօր զբաղված ենք, որպեսզի չխայտառակվենք: Բազմաթիվ երկրներում
արդյունավետությանը հասնելու նպատակով հաշվում և վերահաշվում են, ուսումանսիրում
ծախսերի ներքին կառուցվածքը, ապրանքների փոխադարձ անփոխարելիության մակարդակը,
այսինքն քննարկում են խնդիրների ողջ համալիրը: Եվ մենք պետք է սովորենք դրան: Այո,
բանակցային փուլում էլ է շատ կարևոր հիմնավորված արգումենտացիա ունենալը:


 


Վերադառնանք քաշային կարգերին: Մեր տնտեսությունն իր էությամբ
տրանսֆերտային է, դրա համար էլ, իրական հատվածի տեսանկյունից, շատ թույլ է և կարող
է չդիմանալ ՄՄ մյուս երկրների ապրանքային պրեսինգին: Մինչև մենք ուսումնասիրենք և
հարմարվենք նրանց սպառման հսկայական
և ամենակուլ շուկային, նրանք, մեր
գործընկերները, կարող են փոքրիկ Հայաստանը հեղեղել բավականին որակյալ ու ոչ թանկ
ապրանքներով, ընդ որում, այնպես, որ արդեն անհնար կլինի ստեղծել նոր ու
մասնշտաբային որևէ
նոր բան: Մեզ պարզապես կտրորեն, իսկ տրանսֆերտային ծուղակից դուրս
գալը մեզ համար շատ դժվար կլինի:


 


Ակնհայտ է, որ եթե դա տեղի պետք է ունենար, ապա
արդեն եղած կլիներ: Ինչո՞ւ: Չէ՞ որ ԱՊՀ երկրների հետ մեր շուկան բաց է, սակայն
տրանսպորտային ծախսերը բարձր են: Հետևաբար, Ռուսաստանից և ԱՊՀ մյուս երկրներից
ապրանքների ներմուծումն էժան չի նստում: Եվ այդ ֆոնի ներքո մենք, որպես փոքր
երկիր, շահում ենք, բավականին հաջողությամբ զարգացնելով մեր վերամշակման, օրինակ,
սննդի արդյունաբերությունը:


 


Բայց տրանսպորտային ծախսեր ունենում են ոչ միայն ներմուծողները, այլ նաև
արտահանողները: Վերջիններիս պարագայում դրանք ավելի շատ են, հաշվի առնելով Հայաստանում
լոգիստիկայի վատ զարգացածությունը: Չնայած, վերջերս, պետք է նշել, այդ ոլորտում
որոշակի թռիչքներ են տեղի ունեցել:


 


Դրա համար էլ Հայաստանը պետք է լինի բաց երկիր: Սպառման
փոքր շուկա ունենալու պատճառով մենք պետք է կողմորոշվենք դեպի արտահանում, քանի որ
դա գոյատևելու և զարգանալու միակ հնարավորությունն է: Իսկ ՄՄ մեզ ընձեռում է
լայնածավալ արտահանումային շուկայի հնարավորություն: Իհարկե, եվրոպական շուկան ավելի
մեծ է, բայց այնտեղ մրցակցությունն էլ ավելի բարձր է, ու ավելի շատ են տեխնիկական
կարգավորումները: ՄՄ գծով մենք կստանանք բազմաթիվ պրեֆերենցիաներ և եթե կարողանանք
պահպանել նաև եվրոպական պրոֆերենցիաները, ապա արտաքին տնտեսական քաղաքականության
ավելի լավ ռեժիմ դժվար է պատկերացնել: Դրա համար էլ կառավարությունն աշխատում է
արտաքին կողմնորոշում ունեցող քաղաքականության ուղղությամբ, հասկանալով, որ
աշխատանքի բաժանման ներկայիս համաշխարհային, մրցակցային պայմաններում անհնար է առանց
լուրջ տեխնոլոգիաների կիրառման: Իսկ մեր բիզնես հանրությունը դրան այնքան էլ
պատրաստ չէ: Ես խոսում եմ տեխնոլոգիաների կիրառման մասին ոչ միայն մեզ մոտ
արտադրվող ապրանքների ու ծառայությունների որակի ստանդարտների, այլ նաև
արտադրության կազմակերպման տեխնոլոգիաների և նոր շուկաներ դուրս գալու
տեսանկյունից:


 


Արդեն
10 տարի մենք փորձում էինք եվրոպականների հետ սինխրոնացնել մեր ստանդարտները,
օրենսդրությունը, նորմատիվային բազան, ինչպես նաև այդ նույն կարգավորումները: Ընդ
որում,  եվրոպացիները քիչ ջանքեր չթափեցին
այդ աշխատանքների վրա: Իսկ այժմ ստացվեց, որ այդ ամենը ոչ մեկին պետք չէր:


 


Ոչ մի դեպքում: Դա սխալ եզրակացություն է: Հակառակը, իրավական
և նորմատիվային նոր բազան, որը հիմնականում ուղղված է դեպի եվրոպական շուկաները,
մեզ շատ պետք եկավ: Դա լավ է, որ այդ ծրագրերի օգնությամբ պետությունը բիզնեսը
մղում էր բարձր ստանդարտների: Եթե պատրաստ ես աշխատել Եվրոպայի հետ, ապա անկասկած,
դու արդեն պատրաստ ես աշխատել նաև ՄՄ գործընկերների հետ: Եվ ընդհանրապես,
յուրաքանչյուր երկիրն ունի կարգավորման իր ստանդարտներն ու կարգավորումները, իսկ երբ
դուրս ես գալիս որևէ երկրի շուկա, ապա պետք է դրան լինես պատրաստ, քանի որ ունիֆիկացված
ստանդարտներ գոյություն չունեն: Այդ ծրագրերն օգտակար էին թե պաշտոնյաներին, և թե
գործարարներին: Իսկ ի՞նչ է տեղի ունենում: Արևելքն ու Արևմուտքն այսօր կարծես
խրվել են երկու զուգահեռ գործընթացների մեջ: Մի կողմից՝ ունիֆիկացման
գործընթացներում, իսկ մյուս կողմից՝ սեփական շուկան պաշտպանելու մեջ: Օտար
շուկաներ մտնելը պահանջում է ապրանքների սերթիֆիկացում, իսկ եթե կարողացար ստանալ
միջազգային լաբորատորիայի համապատասխան սերթիֆիկատը, դա դեռ չի նշանակում, որ քո
ապրանքն անարգել կարող է ներկրվել ցանկացած երկիր: Չէ՞ որ բոլոր երկրներն էլ
ցանկանում են լինել արտաքին կողմնորոշում ունեցող: Դրա համար էլ շատ ավելի կարևոր
է, որպեսզի մեր տեխնոլոգիաներն արտադրեն այնպիսի որակյալ ապրանքներ, ինչպիսին
անհրաժեշտ է տվյալ շուկաները դուրս գալու համար:


 


Ես
մի փոքր հոռետեսորեն եմ նայում մեր ինդուստրիալ արտադրության տեխնիկական բեկման
հնարավորությանը: Եթե Ռուսաստանի խոշորագույն տնտեսագետները միահամուռ խոսում են
այն մասին, որ ինովացիոն զարգացումով 20-30 տարով ետ են Արևմուտքից, ապա Հայաստանի
պարագայում, երբ խոսում ես մեր ինովացիոն վերափոխման մասին, պարզապես տխրում ես:
Այս հարցն ինձ հաջողվել է ուղղել նաև ՄՄ անդամ երկրներից մեկի ղեկավարին, թե ինչի՞
հիման վրա է կառուցվում ՄՄ-ը, նավթա-գազային փրփուրի՞, թե՞ ինդուստրիալ-տեխնիկական
զարգացման վրա: Իհարկե, բոլոր նշում են երկրորդ ճանապարհը, քանի որ առաջինը ոչ մի
տեղ չի տանում: Բայց երկրորդը շատ դժվարին է, չնայած վերջին հույսն է, հակառակ
դեպքում՝ ետ կմնանք դարերով: Չինաստանին մոտ քառորդ դար և հսկայական ռեսուրսներ
պահանջվեցին, որպեսզի մոտենա այդ ճանապարհի սկզբին:


 


Կարծում եմ, որ ՄՄ-ը մեզ կարող է տալ ինչպես շուկաներ,
այնպես էլ ինովացիոն ոլորտի համատեղ նախագծեր: Գրագետ կառավարման դեպքում ՄՄ
երկրները կարող են կարճ ժամկետներում շատ բանի հասնել: Բոլորս էլ ունենք հսկայական
գիտական և կադրային ներուժ, ոչ բոլոր տեղերում են ոչնչացվել գիտական կենտրոններն
ու ԿԲ-ները: Պարզապես անհրաժեշտ է մշակել առաջնահերթությունները և ինովացիոն
ոլորտի զարգացման որոշակի կայուն և ընդհանուր քաղաքականությունը: Ինտեգրումը
հետաքրքիր հեռանկարներ է ստեղծում այն ոլորտների համար, որոնց շուկա է պետք: Խոշոր
բիզնեսը, մոնոպոլ պետական կառույցները և կառավարությունը պետք է լինեն ՏՏ-ոլորտի
պատվիրատուները: Ինովացիոն առաջխաղացումների նկատմամբ հետաքրքրությունն ՄՄ-ում շատ
մեծ է: Անհրաժեշտ է լիովին օժանդակել այդ գործընթացներին, իրական գործերով աջակցել
դրանց, պետական մակարդակով: Միևնույն ժամանակ, ճիշտ չէ այդ ամենն ընկալել
բացառապես ՄՄ սահմանների շրջանակներում: ՄՄ անդամները մտադիր չեն իրենց շուրջ
պարիսպ ստեղծել, այլ հակառակը, ցանկանում են միավորել ջանքերը, շուկաները,
ինովացիաները, տեխնոլոգիաները՝ համաշխարհային տարածքներ նվաճելու համար: Իսկ
Հայաստանն առայժմ պետք է կենտրոնանա մերձակա շուկաների վրա, որից հետո, հավաքելով
ներուժ, համարձակորեն դուրս գա Եվրոպա, Ասիա ու որտեղ ուզում է:


 


Որպես
նախարար, ինչպես նաև վերլուծաբան, գոնե ինդուստրիալ մակարդակով պատկերացնո՞ւմ եք
արդյոք մեր տնտեսության կառուցվածքը՝ թեկուզ մի 10 տարի անց:    


 


Կարծում եմ, որ այն կլինի ավելի դիվերսիֆիկացված, քան այսօր
է: Ինչ թվում է, որ լեռնահումքային արդյունաբերությունը կկազմի ՀՆԱ-ի 3.5-4%-ը, ոչ
ավել, վերամշակման արդյունաբերությունը, այդ թվում նաև մետաղամշակումը և գյուղմթերքների
վերամշակումը՝ 12.5-13.5%-ը: Դեղագործական արդյունաբերությունը մեզ մոտ առայժմ
ցածր տեխնոլոգիական է, բայց վատ չի զարգանում՝ որպես կլաստեր: Ինձ թվում է, որ մի
10 տարուց երկրի ինդուստիալ ոլորտն, այնուամենայնիվ, թարմ օդ կներշնչի, որի
մասնաբաժինը կկազմի ՀՆԱ-ի 3-4%-ը, ՏՏ և Տ-ոլորտը՝4%-ը: Էապես կաճի ոսկերչական
իրերի արտադրությունը և ադամանդագործությունը: Գտնում եմ, որ շատ լուրջ նիշա
կբացվի նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում, արդեն որոշ նախանշաններ կան: Իսկ
այդ նիշան կբացվի, քանի որ Չինաստանը, որը խլել է համաշխարհային տեքստիլի նիշան,
աստիճանաբար շրջվում է դեպի տեխնոլոգիաներ, ճանապարհ բացելով մյուս երկրներին՝
սեփական թեթև արդյունաբերությունը վերականգնելու համար: Ինժինիրինգը, ինչպիսին
ծանր մեքենաշինությունն է, կամ հաստոցաշինությունը, կարծում եմ, որ մեզ մոտ չի
կարող զարգանալ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, բայց մեկ-երկու
ապրանքային խմբերի վրա մենք կարող ենք կենտրոնանալ, որոշ բարձր տեխնոլոգիապես
բարձր արտադրության ապրանքներ արտադրելով մեր իսկ արտադրության համար: Հիշում եք,
10 տարի առաջ, ալմաստի արդյունաբերության ոլորտի ծաղկման ժամանակ երկրում սկսեցին
արտադրել ժամանակակից հղկող հաստոցներ: Կար մեծ պահանջարկ: Այնուամենայնիվ,
կարծում եմ, որ ինժինիրինգի մասնաբաժինը չի գերազանցի 1.5-2%-ը:


 


Գիտեք,
ես բավականին ջանասիրաբար եմ կարդացել խորհրդատվական ընկերություններին`
արտահանման ուղղվածություն ունեցող արտադրությունների զարգացման այս կամ այն
ուղղությունները մշակելու առումով: Եվ ինձ մոտ հաճախ է տարօրինակ զգացում
առաջանում, որ դրանք գրվել են պատվերով: Օրինակ, կառավարությունը ցանկանում է,
որպեսզի դեղագործությունն իրականացնի աննախադեպ թռիչք, հետևաբար, դա պետք է
հիմնավորվի այդ նյութերով: Հարկավոր է Վրաստանին անցնել գինում արտադրությունով,
նշանակում է եկեք, գրեք ու անցեք…, թղթի վրա նկարեք կանխատեսումներն ու թվերը:
Որոշեցինք հայկական պանիրների արտահանման գրասենյակ ստեղծել, իսկ իրականում տեղի
ոնեցավ կատարյալ ֆիասկո: Ստեղծում ենք թեթև արդյունաբերության աջակցման գրասենյակ,
իսկ տեքստիլ ընկերությունների ղեկավարներն իրենք են սկսում պարզապես ծիծաղել, թե
ինչպես կիրականացվի այդ նախագիծը: Եթե չունենք պրոֆեսիոնալներ, եթե կառավարության
որոշումներն ու հայեցակարգերը կյանքի կոչելու համար չկան անձինք, ապա միգուցե
արտասահմանից հրավիրենք «վարյագների՞» և պատվիրենք նրանց հստակ աշխատանքներ,
պահանջելով իրական արդյունքներ:


 


Չէի ցանկանա մեկնաբանել ձեր բոլոր գնահատականները, որպես
տնտեսական լրագրող, դուք դրա լիիրավ իրավունքն ունեք: Միայն ասեմ, որ ձեզ հետ
համաձայն չեմ: Իսկ ինչ վերաբերվում է կառավարության պատվերով մշակված
արդյունաբերության առաջնահերթ ուղղություններին, ապա այստեղ հարկավոր է
պարզություն: Առաջին հերթին, իմ կարծիքով առաջնահերթ ուղղություններն ընտրված են
ճիշտ և հիմված են բավականաչափ պրոֆեսիոնալ վերլուծության, այլ ոչ թե կառավարության
ցանկությունների(wish list) վրա:
Երկրորդ, առանձին հատվածների միջոցառումների ռազմավարության և պլանների մշակումը
չի ենթադրում ու չի էլ կարող ենթադրել պատրաստի բիզնես-ծրագրերի մշակում: Դրանց
նպատակը արդյունաբերական քաղաքականությունն ուղղելն է, հաշվի առնելով այս կամ այն
ոլորտի առանձնահատկությունները և մասնավոր հատվածի ներգրավվածությունն այդ ոլորտի
որոշումների ընդունմանը` ելնելով տվյալ ոլորտի շահերից: Ինչ վերաբերվում է կոնկրետ
ներդրումային նախագծերին, ապա դրանք հիմնականում պետք է լինեն պատվերներ, որոնք մշակվել
և իրականացվել են մասնավոր հատվածի կողմից, և այդ առումով, որքան շատ է
որոշակիությունը և կանխատեսելիությունը կառավարության գործողություններում, այնքան
հեշտ կլինի մասնավոր հատվածին` զարգացման իր ռազմավարությունը որոշելիս:


 


Մեկ հարց ևս, իսկ որտեղի՞ց վերցնել այդ ամենի համար
գումարներ: Օտարերկրյա ներդրումների ծավալները կրճատվել են գրեթե 40%, ներքին
ներդրումները չեն աճում, միակ հույսը կենսաթոշակային ռեֆո՞րմն է: Մակրոտնտեսական
ողջ կայունությունը հենված է տրանսֆերտների վրա, սփյուռքի  տարեկան 2 մլրդ.դոլարի վրա, որը մեր
տնտեսությունն ի վիճակի չէ անգամ աբսորբացնել: Իսկ չէ՞ որ պրոբլեմը կայանում է
նրանում, եթե սխեմատիկորեն մոտենանք հիմքերին, կրկնեմ` հատկապես հիմքերին, մեր
տնտեսության դրամական հոսքերին, ապա ստացվում է, որ երկրում չաշխատած այդ փողերը,
այսինքն, առանց հավելյալ բեռնվածության փողերը, պահպանելով պատրանքային
մակրոտնտեսական կայունությունը, հիմնականում ուղղվում են ներմուծումների
ֆինանսավորմանը, նստվածքում թողնելով չնչին հարկեր և ոչ մեծ շահույթ՝ մեր երկրում
հայտնի խոշոր մոնոպոլիստ ներմուծողներին: Ահա այսպիսին է մեր տնտեսության ողնաշարը:
Իսկ ինչպե՞ս այն ջարդել և վերակառուցել:


 


Այդ մասին էլ մենք այդքան
երկար խոսում ենք: Մյուս կողմից, ես դրույք չէի դնի միայն օտարերկրյա ներդրումների
ցնցումային հոսքերի վրա, ինչը դիտվում է վերջին տարիներին: Օրինակ, 2008 թվականին
օտարերկրյա ներդրումների 82%-ն ապահովեցին միայն երկու հատվածները`
հեռահաղորդակցությունը և էներգետիկան: Հարկավոր է հիշել նաև, որ դեպի Հայաստանի
նման երկրներ ներդրումները հաճախ լինում են կարճաժամկետ ու բավականին շարժուն,
հետևաբար` կայուն չեն: Կարծում եմ, որ եթե օտարերկրյա ներդրումները կազմեն երկրի ընդհանուր
ներդրումների 20-25%-ը, դա վատ արդյունք չի լինի: Ինչ վերաբերվում է ներքին
ներդրումներին, ապա միջնաժամկետ հեռանկարում առաջնահերթ խնդիրներից է երկրում
կայուն երկար փողերի կուտակման հնարավորության ստեղծումը և այդ ռեսուրսների վրա
հենվելը:


 


Այսինքն, մեզ համար առավել կարևոր են ներքին
ներդրումներն ընդհանուր կապիտալի՞ն:


 


Թող ինձ ճիշտ հասկանան: Օտարերկրյա
ներդրումների մակարդակը երկրի գործարար մթնոլորտի գնահատման յուրօրինակ մի
բարոմետր է, ինչը շատ կարևոր է, չնայած, որ այն հաճախ արտացոլում է համաշխարհային
տնտեսության վիճակը, իսկ ներքին ներդրումների ծավալները հիմնական արտադրական
կապիտալին՝ դա հենց այն է, ինչի հետ պետք է հույսեր կապենք առաջին հերթին: Այդ
ցուցանիշը մեզ մոտ պահպանվում է կայուն մակարդակում, վատ է, որ չի աճում, բայց նաև
լավ է, որ չի ընկնում: Այդ գործընաթին հարկավոր է աջակցել, հաղորդել իմպուլսներ,
ավելի շատ թարմություն հաղորդել: Իսկ հետո կսկսեն հայտնվել նաև օտարերկրյա
ներդրումները: Հայաստանի համար կուտակումների 25-27%-ը վատ ցուցանիշ չէ, հաշվի
առնելով, որ հարկավոր է նաև սպառել: Ինդուստրիալ աճը, որը վերջին տարիներին մենք
ստանում ենք 7-8%, նույնպես շատ է ոգևորում: Տեսնում եք, բոլորը չէ, որ գնում են
ներմուծումների ծածկմանը: Այժմ մենք հասկանում ենք, որ միայն ստանդարտ,
շրջանակային ռեֆորմներով անհնար է հասնել լուրջ արդյունքների: Հարկավոր են այլ
միջոցներ: Բացի այդ, ինչի մասին արդեն խոսեցինք, մեզ անհրաժեշտ են տարածքային
սկզբունքով գործող ինդուստրիալ գոտիներ, նախագծերի ֆինանսավորման նոր գործիքներ և
շատ ռիսկային վենչուրային կապիտալ: Հարկավոր են դրամաշնորհներ, հարկավոր է օգնել
սերթիֆիկացմանը, նոր շուկաներ դուրս գալուն, փոխադրումներին, մի խոսքով, հարկավոր
է գործի դնել բոլոր այն գործիքները, ինչն ընդունված է անվանել արդյունաբերական
քաղաքականություն:


 


Դուք լավատես եք, ես արդեն սկսում եմ ձեզ նախանձել:


 


Այլ պարագայում ես այստեղ, այս կաբինետում, ինչպես
Օդեսայում են ասում, նստած չէի լինի:


 


Շնորհակալություն զրույցի համար: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia`s former defense minister offers Armenia s premier to inspect  Armenia`s former defense minister offers Armenia s premier to inspect  "unusable missiles"
Azerbaijan continues destroying Armenian churches in Nagorno-Karabakh  - Jean Christophe BuissonAzerbaijan continues destroying Armenian churches in Nagorno-Karabakh  - Jean Christophe Buisson
Azerbaijani media reports on Armenia-EU-USA high-level meeting fake -  MFA  Azerbaijani media reports on Armenia-EU-USA high-level meeting fake -  MFA  
100 pages of atrocities of Baku regime:  report has been submitted to  ICC prosecutor for consideration100 pages of atrocities of Baku regime:  report has been submitted to  ICC prosecutor for consideration
Bipartisan, Bicameral Coalition of U.S. legislators calls for  American leadership to secure justice Justice for Artsakh and  Armenian GenocideBipartisan, Bicameral Coalition of U.S. legislators calls for  American leadership to secure justice Justice for Artsakh and  Armenian Genocide
To return to PACE, Baku must fulfill  number of requirements -  rapporteur on AzerbaijanTo return to PACE, Baku must fulfill  number of requirements -  rapporteur on Azerbaijan
Moscow once again emphasizes `complete ineffectiveness of EU  presence` in Armenia in terms of preventing incidents Moscow once again emphasizes `complete ineffectiveness of EU  presence` in Armenia in terms of preventing incidents "on ground"
Zakharova reminds Azerbaijani journalist about Armenians who left  Azerbaijan in late 1980s Zakharova reminds Azerbaijani journalist about Armenians who left  Azerbaijan in late 1980s 
IC initiates  criminal case regarding report of violence against  Samvel VardanyanIC initiates  criminal case regarding report of violence against  Samvel Vardanyan
Zakharova on expulsion of illegal immigrants from UK to Armenia: If  there were no meaningful negotiations, maybe there were meaningless  ones?Zakharova on expulsion of illegal immigrants from UK to Armenia: If  there were no meaningful negotiations, maybe there were meaningless  ones?
Military correspondent Kotenok: We are leaving Artsakh, which no  longer existsMilitary correspondent Kotenok: We are leaving Artsakh, which no  longer exists
Zakharova:  US, EU assign Armenia only the role of an instrument for  igniting a new big fireZakharova:  US, EU assign Armenia only the role of an instrument for  igniting a new big fire
Immortal Regiment to march along Yerevan streets Immortal Regiment to march along Yerevan streets 
List of diseases preventing army service to be reviewed in Armenia List of diseases preventing army service to be reviewed in Armenia 
Armenia`s premier meets with residents of Kirants village Armenia`s premier meets with residents of Kirants village 
Team Telecom Armenia partner of CaseKey AcademyTeam Telecom Armenia partner of CaseKey Academy
Armenia`s premier meets with residents of BerkaberArmenia`s premier meets with residents of Berkaber
UJA condemns MP`s verbal attack on journalist UJA condemns MP`s verbal attack on journalist 
Position of Armenia`s military attache in UK instituted    Position of Armenia`s military attache in UK instituted   
Withdrawal of Russian peacekeepers from Nagorno-Karabakh confirms  stronger influence of Turkish factor in region - MPWithdrawal of Russian peacekeepers from Nagorno-Karabakh confirms  stronger influence of Turkish factor in region - MP
U.S. Department of State comments on withdrawal of Russian troops  from Nagorno-Karabakh  U.S. Department of State comments on withdrawal of Russian troops  from Nagorno-Karabakh  
Yerevan court makes decision on Samvel Vardanyan case  Yerevan court makes decision on Samvel Vardanyan case  
Initiatives aimed at developing French language were discussed in  ArmeniaInitiatives aimed at developing French language were discussed in  Armenia
Armenian-French political consultations were held in YerevanArmenian-French political consultations were held in Yerevan
Lilit Shaboyan appointed economy minister spox Lilit Shaboyan appointed economy minister spox 
Karasin: withdrawal of RPC from Nagorno-Karabakh is logical  consequence of Pashinyan`s recognition of this territory as part of  AzerbaijanKarasin: withdrawal of RPC from Nagorno-Karabakh is logical  consequence of Pashinyan`s recognition of this territory as part of  Azerbaijan
Zatulin: There is Zatulin: There is "zero" need for Russian peacekeepers in  Nagorno-Karabakh
Nazeli Baghdasaryan refutes statements attributed to PM during his  visit to TavushNazeli Baghdasaryan refutes statements attributed to PM during his  visit to Tavush
US State Dept: Armenia does not intend to restart full implementation  of VD11 in 2024US State Dept: Armenia does not intend to restart full implementation  of VD11 in 2024
OSCE Chair-in-Office travels to South CaucasusOSCE Chair-in-Office travels to South Caucasus
Member of Armenian delegation to PACE: historic, cultural and  religious heritage of Armenian people in Nagorno Karabakh cannot be  lost, and this issue shall not be abandonedMember of Armenian delegation to PACE: historic, cultural and  religious heritage of Armenian people in Nagorno Karabakh cannot be  lost, and this issue shall not be abandoned
Armenian MP: our mission is to develop real mechanisms for early  prevention of backsliding from democracyArmenian MP: our mission is to develop real mechanisms for early  prevention of backsliding from democracy
Lawyer:  criminal case against Samvel Varodanyan was initiated on  direct orders of political authorities of ArmeniaLawyer:  criminal case against Samvel Varodanyan was initiated on  direct orders of political authorities of Armenia
Pashinyan decided to communicate with Voskepar residents againPashinyan decided to communicate with Voskepar residents again
Russia has begun withdrawing peacekeepers from Artsakh, Peskov  confirmsRussia has begun withdrawing peacekeepers from Artsakh, Peskov  confirms
Ex-minister`s lawyer intends to apply to ECHREx-minister`s lawyer intends to apply to ECHR
Artsakh Ombudsman considers disgusting attempts of ruling force to  blame Artsakh refugees for  problems in ArmeniaArtsakh Ombudsman considers disgusting attempts of ruling force to  blame Artsakh refugees for  problems in Armenia
Converse Bank starts initial placement of next AMD, USD bonds in  amount of AMD 5 billion, $10 millionConverse Bank starts initial placement of next AMD, USD bonds in  amount of AMD 5 billion, $10 million
The President of Turkmenistan received the Acting Executive Director of the UN Human Settlements ProgramThe President of Turkmenistan received the Acting Executive Director of the UN Human Settlements Program
Russian peacekeepers leaving Nagorno-KarabakhRussian peacekeepers leaving Nagorno-Karabakh
Armenia`s former human rights defender demands probe into torture of  citizenArmenia`s former human rights defender demands probe into torture of  citizen
Activist accused of insulting MP transported to Yerevan department of  Investigative CommitteeActivist accused of insulting MP transported to Yerevan department of  Investigative Committee
EPP youth organization adopts resolution on Artsakh EPP youth organization adopts resolution on Artsakh 
Police had no right to abuse civil activist - lawyer Police had no right to abuse civil activist - lawyer 
France recalls its ambassador to Azerbaijan, accuses Baku of  France recalls its ambassador to Azerbaijan, accuses Baku of  "damaging" ties
CSTO Sec Gen does not use term CSTO Sec Gen does not use term "freezing" regarding Armenia`s CSTO  membership 
Opposition calls on CoE to condemn gross violations of human rights  and fundamental freedoms in ArmeniaOpposition calls on CoE to condemn gross violations of human rights  and fundamental freedoms in Armenia
Human rights activist: policemen beat and tortured citizen by order  of Armenia`s ruling political forceHuman rights activist: policemen beat and tortured citizen by order  of Armenia`s ruling political force
Sobhani: Iran`s Sobhani: Iran`s "red lines" regarding inviolability of borders of  countries in region have not changed
Ambassador: Iran cannot be against Armenia`s efforts to strengthen  its own economic sustainability and solve Artsakh refugees` problems Ambassador: Iran cannot be against Armenia`s efforts to strengthen  its own economic sustainability and solve Artsakh refugees` problems 
Iranian ambassador advises collective West to stop trying to involve  Armenia in its geopolitical gamesIranian ambassador advises collective West to stop trying to involve  Armenia in its geopolitical games
Parliamentarian: There is masked gang in Armenia that allows itself  to brutally beat citizen under police protectionParliamentarian: There is masked gang in Armenia that allows itself  to brutally beat citizen under police protection
Armenia, Azerbaijan start debate on Armenia v Azerbaijan case at ICJArmenia, Azerbaijan start debate on Armenia v Azerbaijan case at ICJ
Armenia`s authorities lying - public figure Armenia`s authorities lying - public figure 
Turkiye behind Islamic State - Armenian MP Turkiye behind Islamic State - Armenian MP 
Stop discussing Armenian Genocide - Edmon Marukyan Stop discussing Armenian Genocide - Edmon Marukyan 
Armenia`s former human rights defender draws parallels between  Armenian, Turkish authorities Armenia`s former human rights defender draws parallels between  Armenian, Turkish authorities 
Law-enforcers detain citizen who insulted MP on bus Law-enforcers detain citizen who insulted MP on bus 
Before, After: Reflections on Armenian Genocide Opens at ReflectSpace  GalleryBefore, After: Reflections on Armenian Genocide Opens at ReflectSpace  Gallery
Armenian ambassador to Germany severely critical of Russia, CSTOArmenian ambassador to Germany severely critical of Russia, CSTO