ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բոլոր իր վարկառուներին, որոնք նախկինում
ձեռք են բերել ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով և
բարեխղճորեն սպասարկել են ինչպես ապառիկ վարկը, այնպես էլ Բանկում ունեցած այլ
վարկերը, այսուհետև ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հերթական ապառիկ վարկը
յուրաքանչյուր խանութում գործող տոկոսադրույքից 1% զեղչով:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, եթե հաճախորդը
համապատասխանում է Բանկի պահանջներին, ապա նա ոչ միայն կստանա արտոնյալ
տոկոսադրույք, այլև վերջինիս վարկային հայտի հաստատման գործընթացը կտևի ընդամենը 1
րոպե: Արտոնյալ պայմաններով և արագ վարկ ստանալու համար անհրաժեշտ է այցելել
ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ցանկացած խանութներից* մեկը` ներկայացնելով
միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ
(սոցիալական քարտ):
Աղբյուրը նշում է, որ ՎՏԲ-Հայաստան
Բանկն ունի ապառիկ վարկավորման 690 վաճառակետ Հայաստանի ողջ տարածքում և մտնում է
այդ շուկայի առաջատարների թվի մեջ: Վարկի մասին առավել մանրամասն տեղեկություն
կարելի է ստանալ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87
հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի պաշտոնական կայքը: Բանկի հետ համագործակցող
խանութների ցանկը տեղադրված է www.vtb.am
կայքի «Սպառողական վարկեր» բաժնում. (http://vtb.am/retail/credits/consumercredit/ARM_POS.PDF)
:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկը
սպառողական վարկավորման ծավալներով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի
առաջատարը, 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ապահովելով 83.1 մլրդ դրամի
վարկային որտֆել, կիսամյակի աճը`17.7%: Բանկի վարկային պորտֆելում սպառողական
վարկավորման մասնաբաժինը կազմում է մոտ 35%: Վարկային ներդրումների ընդհանուր ծավալներով
բանկը հանդիսանում է համակարգի առաջատարը` 242 մլրդ դրամ (2014-ի հուլիսի 1-ի
դրությամբ), որից գրեթե 101 մլրդ դրամը ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն են (2
տեղ), տարեկան կտրվածքով աճելով 30.4%, իսկ կիսամյակում` 15.4%:
Նշենք,
որ ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել
2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100%
բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ
շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա
դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: