Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ չի ցանկացել բացահայտել ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գործի հետաքննության մանրամասները:
Հիշեցնենք, որ ՙսեքս-սկանդալ՚ առաջացել էր այն բանից հետո, երբ սեպտեմբերի 8-ին հրապարակվել էր Հովհաննես Թոքմաջյանի և ոմն Ռուզան Հայրապետյանի իբր Facebook-յան ինտիմ զրույցից հատվածներ: Սակայն, Թոքմաջյանը հայտարարել է, որ FB իր էջը կոտրել են և տեղադրել այդ խոսակցությունը: Այս առնչությամբ Թոքմաջյանն արդեն դիմել է իրավապահ մարմիններին:
Պետրոսյանի խոսքով, Թոքմաջյանի դիմումի համաձայն արդեն հարուցվել է քրեական գործ, գործն առայժմ նախաքննության փուլում է, անցկացվում է փորձաքննություն, այդ պատճառով քննության մանրամասները հրապարակելը տեղին չէր լինի: