Նախօրեին հայտնի են դարձել «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնի մրցանակակիրները:
«Լավագույն
լիամետրիաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը»
մուլտֆիլմը (Բրազիլիա): Լավագույն գեղարվեստական / նկարչական լուծման
համար «Վալենտին Պոդպոմոգովի հատուկ մրցանակի» է արժանացել Խուլիո Լուդուենյայի «Քրոնոպներ և Ֆամաները» (Արգենտինա), Ժյուրիի կողմից հատուկ նշվել
է Սիգնե Բաումանեի «Գրպանիս քարերը» լիամետրաժ ֆիլմը (ԱՄՆ / Լատվիա):
«Լավագույն
կարճամետրաժ ֆիլմ է» ճանաչվել Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար»
ֆիլմը (Հունաստան/ԱՄՆ),
ժյուրիի հատուկ նշումի է
արժանացել Ռոբերտ Լյոբելի «Քամին» (Գերմանիա):
«Լավագույն ավարտական ֆիլմ» է
ճանաչվել Ալեքսանտրա Հետմերովի «Աստվածների Քաղաքը» (Չեխիա), «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ»
անվանակարգում հաղթող է ճանաչվել Սերգեյ Մերինովի «Պլաստիլինե այբուբենը» (Ռուսաստան): «Լավագույն երաժշտական հոլովակ»
անվանակարգում հաղթող է դարձել Ելենա Օրոզի «Ֆաքոֆբոլան: Մի՞շտ, թե երբեք» (Խորվաթիա):
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին
Երևանում: Ընդհանուր առմամբ, ստացվել է ավելի քան 850 հայտ` աշխարհի 90 երկրներից:
Փառատոնի ծրագրում ներառվել էր 400 ֆիլմ: Այս տարի «Ռեանիմանիան» կընթանա նաև
Գյումրիում: