Այսօր 65 տարեկանում վախճանվել է աշխարհահռչակ տենոր, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
Գեղամ Գրիգորյանը ծնվել և ուսանել Երևանում, ստաժավորում է անցել «Լա Սկալայում»: Աշխատել է Վիլնյուսի օպերային թատրոնում, Մեծ և Մարիինյան թատրոններում, հանդես է եկել այնպիսի հայտնի բեմերում, ինչպես` «Քովենթ Գարդենը», «Օպերա Մոնպելիեն», «Մետրոպոլիտեն Օպերան», «Լա Սկալան», «Օպերա Մոնտե Կարլոն», «Լա Ֆենիչե» թատրոնը: