Ժնևում ՄԱԿ բաժանմունքի գլխավոր տնօրեն Մայքլ Մելլերը կարծում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի աշխատանքն արդունավետ չէ, և անհրաժեշտ են բարեփոխումներ:
Ինչպես Մելլերը հայտարարել է «Թրենդի» հետ բացառիկ հարցազրույցում, մեկնաբանելով «Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ 4 բանաձևերի չկատարման» վերաբերյալ հարցը, արդեն 25 տարի այդ մարմինը բարեփոխելու փորձեր են իրականացվում, սակայն` ապարդյուն: «Այդ հարցով պետք է զբաղվեն բոլոր երկրները և գործընկերները», - հայտարարել է Մելլերը:
Նրա ասելով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանը պետք է կարգավորվի լոկալ մակարդակով. ճիշտ չէ դրսից օգնություն խնդրելը: «Ամեն մի նման հակամարտությունում անհրաժեշտ է երկխոսություն և դիվանագիտական լուծում, այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է գլխավոր տնօրենը: