Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նշանակվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Այդ մասին տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին հասատատել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Արմեն Սարգսյանն զբաղվելու է Արցախյան պատերազմի վետերանների հարցերով: Նշենք, որ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ 2008թ.-ին ազատ արձակվել նախագահ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ: