Ադրբեջանական քարոզչամեքենան պահը բաց չի թողնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար: Այս անգամ ադրբեջանական ապատեղեկատվության զոհ է դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում խոսքերը հիմնովին աղավաղվել են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից:
Ըստ Գերմանիայի կանցլերատի պաշտոնական կայքում զետեցված տեսագրության, Ալիևի հետ ասուլիսին Մերկելը ներածական խոսքում ղարաբաղյան հիմնխանդրի մասով բառացիորեն ասել է հետևյալը. ՙԳերմանիան ցանկանում է այդ հակամարտութնան լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցեինք, նաև, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ Ադրբեջանը այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի։ Մենք ԵԱՀԿ ՄԽ անդամ ենք, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Եվ մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և բնականաբար դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու: Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: Ուստի կարող եք հանգել, որ տարբեր ստանդարտներ չենքկիրառում՚:
Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները Մերկելի անունից հայտարարել են, թե իբր Ռուսաստանն է մեղավոր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացման համար: Բացի այդ, Մերկելի անունից նրանք ՙհայտարարել են՚, թե իբր Գերմանիան հավակնում է Մինսկի եռյակին անդամակցության`Ֆրանսիայի փոխարեն: