Մոսկվան ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Երևանն ու Մոսկվան քննարկել են Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագիծ: «Ոչ, դա չի քննարկվել Մոսկվայի հետ: Մենք շատ ուշադիր հետևում ենք այդ համատեքստում կայացվող որոշումներին և, անշուշտ, առաջվա պես ակնկալում ենք, որ հակամարտող կողմերը ձեռնպահ կմնան որևէ քայլից, որը կարող է խախտել բավականին փխրուն հրադադարը և հանգեցնել, ընդհանուր առմամբ, լարվածությկան սրման Լեռնային Ղարաբաղում», - ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը: -