Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին և հանդիպել բերման ենթարկված և տվյալ պահին դեռևս այնտեղ գտնվող թվով յոթ անձանց, ովքեր Ոստիկանության բաժնի աշխատակիցների գործողությունների վերաբերյալ որևէ բողոք և գանգատ չեն ներկայացրել:
Բերման ենթարկվածները Պաշտպանի ներկայացուցիչներին բողոք են հայտնել իրենց անհիմն բերման ենթարկելու առիթով:
ՙԱյս պահի դրությամբ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան՚,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ գիշերը ոստիկանությունը հայտնել էր, որ հուլիսի 26-27-ը բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել՝ բացառությամբ մի քանիսի: