Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի կոմիտեն հերթական հակահայկական բանաձևն է ընդունել, այս անգամ` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «ընդունված փաստաթուղթը կանխամտածված էկոլոգիական ճգնաժամի ստեղծումը գնահատում է որպես «էկոլոգիական ագրեսիա»: Փաստաթղթում նաև նշվում է, որ «էկոլոգիկական աղետի գոտիների ստեղծումը և տվյալ տարածքներում բնակչության նորմալ ապրելն անհնար դարձնելու փորձերը պետք է ընկալվեն որպես մեկ պետության թշնամական քայլ մյուսի նկատմամբ, իսկ Սարսանգի ջրամբարի բարձիթողի վիճակը կարող է զոհերի և աղետի պատճառ դառֆնալ, որը կուղեկցվի նոր հումանիտար աղետով»:
ԵԽԽՎ կոմիտեն «պահանջել է անհապաղ հայկական զորքերը դուրս բերել Սարսանգի ջրամբարի գոտուց», ինչպես նաև կոչ է արել դադարեցնել ջրային ռեսուրսների օգտագործումը հակամարտող կողմերից մեկի օգտին` որպես մյուսի նկատմամբ ճնշման միջոց: Ընդ որում ԵԽԽՎ դատապարտել է Հայաստանի խորհրդարանի և կառավարության պատվիրակությունների հրաժարվելը տվյալ հաշվետվության նախապատրաստման գործընթացում համագործակցությունից: «Այդպիսի վերաբերմունքը հակասում է այն պարտավորություններին, որ Հայաստանը ստանձնել է կազմակերպությանն անդամակցելիս», - նշվում է փաստաթղթում:
Նշենք, որ Սարսանգի ջրամբարի գծով ԵԽԽՎ զեկուցողը Բոսնիա-
Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է, ով բազմիցս Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մեղադրել է զեկույցի նախապատրաստման նպատակով ՀՀ և ԼՂՀ իր այցին խոչըդնոտելու համար: «Եթե այդպես շարունակվի, և ես մինչև հոկտեմբերի 31-ը չկարողանամ այցելել Հայաստան և ԼՂ, զեկույցը կնախապատրաստեմ առանց ՀՀ և Լեռնային Ղարաբաղ այցելելու», - հայտարարել էր նա: Ի պատասխան` հայ խորհրդարանական Վահան Բաբայանը ԵԽԽՎ սոցիալական հարցերի նիստում հայտարարել էր, որ Հայաստանը չի խոչընդոտել զեկուցողի այցին: «Մենք միայն հայտարարել ենք, որ կարող ենք այցը կազմակերպել ընթացիկ տարվա նոյեմբերին: Եվ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ կարելի է վերջնագրերի լեզվով խոսել: Եվ այն փաստը, որ Մարկովիչը մինչ հիմա չի կարողացել լինել Սարսանգի ջրամբարում, պայմանավորված է միայն Լեռնային Ղարաբաղ այցելելու համար թույլտվություն ստանալու նպատակով ԼՂՀ իշխնություններին դիմելու՝ ցեկուցողի ցանկության բացակայությամբ: Հայկական պատվիրակությունը բազմիցս բացատրել է նրան, որ այցի կազմակերպման համար Մարկվիչը պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին, ինչին նա պատասխանել է մերժմամբ՝ պատճառաբանելով, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է՚,- ասել է Բաբայանը:
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում, Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 մլն մա, օգտակարը՝ 500 մլն մա, ջրթողքը՝ 900 մա/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Խորհրդային ժամանակներում Սարսանգի ջրից օգտվում էր նաև Ադրբեջանը, Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայկական կողմը դադարեցրել է ջրի բաց թողումը դեպի Ադրբեջան: