Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավոր է թուրքական հասարկության պահանջից հետո միայն, ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Լոնդոնի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտին կից գործող Ժամանակակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լորենս Բրոերսը:
ՙՀայոց ցեղասպանության ճանաչումը վերջին տարիներին ներքին կարևոր հարց չէր Մեծ Բրիտանիայում`հաշվի առնելով, որմեր հարաբերությունները տարածաշրջանի այլ երկրների հետ խնդիր են այդ ճանապարհին: Միաժամանակ նշեմ, որ Ցեղասպանության 100-ամյակի լույսի ներքո`բրիտանացիների հետաքրքրությունը և իրազեկվածությունը զագալիորեն մեծացել է: Իսկ գիտական մակարդակով Հայոց ցեղասպանությունը Բրիտանիայում պատմական փաստ է ճանաչվում՚,- նշել է վերլուծաբանը:
Ըստ որում, Բրոերսը հարց է տալիս`ինչու՞մ է կայանում Ցեղասպանության ճանաչման քաղաքական արժեք Հայաստանի համար, արդյո՞ք դա հիմնական չափորոշիչ է, ըստ որի`Հայաստանը պետք է գնահատի իր բարեկամներին ու շթնամիներին: Օրինակ`Վաշինգտոնը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, բայց լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ`զգալի աջակցություն ցուցաբերելով վերջինս: Իսկ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչում է, սակայն, ընդհանուր կարծիքի համաձայն, բարդ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ինչն անհանգստության աղբյուր է շատ հայերի համար:
ՙԱյս պայմաններում գլխավորը ոչ թե Մեծ Բրիտանիայի, այլ`Թուրքիայի կողմից այդ փաստի ճանչում: Այդ նպատակին հասնելու համար համբերատար մոտեցում, թուրքական հասարակության հետ երկարաժամկետ աշխատանք է պահանջվում: Միջազգային աջակցություն այդ գործընթացին, իհարկե, անհրաժեշտ է: Սակայն, չափազանց հզոր ճնշումը պատրվակ է Անկարայի համար`պնդելու, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը գերտերությունների կողմից ևս մեկ հարձակում է Թուրքիայի նկատմամբ՚,- ամփոփել է բրիտանացի վերլուծաբանը: