Իրանի հայերը բողոքի ակցիաներ են անցկացնում Սիրիայում իսլամիստների գործողությունների դեմ: Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները, ապրիլի 16-ին ակցիա է տեղի ունեցել Թեհրանում`ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ:
Ավելի վաղ լրագրողների կողմից տեղեկություններ էին հրապարակվել եկեղեցիների վրա հարձակումների վերաբերյալ: Այդ վկայությունները միջազգային լուրջ արձագանք են գտել:
Հիշյալ հանցագործություններում մեղադրում են Սաուդյան Արաբիայից Սիրիա եկած ահաբեկիչներին:
Եվս մեկ ակցիա տեղի է ունեցել ապրիլի 15-ին Իսֆահանում`ՙԹուրքական ավիաուղիներ՚ ընկերության գրասենյակի մոտ: Ցույցն ուղեկցվել է հակաթուրքական կարգախոսերով`հաշվի առնելով, որ Քեսաբի վերջին իրադարձությունները`Սիրիայի հայաբնակ քաղաքի վրա գրոհայինների հարձակումները հրահրվել են թուրքական կանոնավոր զորամիավորումների կողմից: Շատ քեսաբահայեր /700 ընտանիք/ տեղահանվել են Լաթաքիա: