Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հուլիսի 5-ին Արա Բուդաղյանի նկատմամբ, ով մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ, որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
Նշենք, որ հուլիսի 3-ին ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, 03.07. 2015թ. ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներª արեն Ռոմիկի Աթաջանյանը , Հենրիկ Շահենի Ավագյանը և որիս քաղաքի բնակիչներª Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվումª << ԱԿ-74 >> տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգª փամփշտատուփերով և փամփուշտներով: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: