Ղարաբաղի առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը կարող է փոփոխություններ կրել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կարծիքով, նման փոփոխություններ կարող են տեղի ունենալ`հաշվի առնելով Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը: Ըստ որում, Կիրակոսյանն ուշադրությունը հրավիրել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների վրա:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը կհանգեցնի հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի: