Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացումը ռազմավարական ճիշտ որոշում է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
ՙԲայց դա ամենևին չի նշանակում, թե փակ են այլ երկրների հետ համագործակցության դռները: Ռուսաստանն իր հարաբերություններն ունի Եվրամիության հետ, և դա նորմալ է, երբ պետությունը բազմակողմ համագործակցություն է զարգացնում: Կարևոր է, որպեսզի դրանք ի վնաս ԵԱՏՄ հարաբերությունների չլինեն՚,- ընդգծել է դիվանագետը:
Մեկնաբանելով ներքաղաքական զարգացումները երկրում, և ինչպես դրանք կարող են ազդել երկրի արտաքին քաղաքական ուղեգծի վրա` դիվանագետը նշել է, որ ընդդիմության ելույթներից հետևում էր, որ գրեթե բոլորը հանդես են գալիս ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի պահպանման օգտին:
ՙԱյսինքն` ոչ ոք դեմ հանդես չի գալիս` բացառությամբ, հավանաբար, մեկից՚,- նշել է նա: Միաժամանակ նա հրաժարվել է գնահատական տալ ոչ իշխանական ՙքառյակի՚ առաջնորդների ելույթներին` նշելով միայն, որ դրանց զգալի մասը վերաբերել է ԵԱՏՄ-ին: