Եթե
առավելագույնս պարզեցնենք խնդիրը, ապա ՄՄ-ԵԱՏՄ անդամակցության հարցերում Երևանի և
Քիշնևի դիրքորոշումների միջև տարբերությունն այն է, որ Հայաստանը պատերազմել է
ընդդեմ Ադրբեջանի, որին սատարում է Թուրքիան: Այդպիսի կարծիք է հայտնել Մոլդովայի
խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան` առցանց մամուլի ասուլիսում
պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
«Կարծում
եմ` կարիք չկա հիշեցնել Թուրքիայի նկատմամբ հայերի վերաբերմունքի մասին: Իսկ
Ռուսաստանը, փաստորեն, օգնել և օգնում է հայերին: Առանց Կրեմլի աջակցության,
Հայաստանը կկորցնի Լեռնային Ղարաբաղը, և`
ոչ միայն Ղարաբաղը», - համոզված է խորհրդարանականը:
Իսկ Մոլդովայում, ներկայիս իշխանությունների
կարծիքով, Ռուսաստանը եղել է ագրեսոր, օգնելով մերձդնեստրցիներին ու այդպիսով
սատարելով անջատականությունը: Մոլդովայում ընդունվել են լեզվական օրենքներ, ինչից
հետո ռուսերենը կորցրել է պետական լեզվի կարգավիճակը:
Ցիրդյան
նշել է, որ այդ ամենի հետևանքով ներկայիս եվրոպամետ կառավարողների վերաբերմունքը
ռուսաստանցի խաղաղապահների և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հանդեպ բացասական է:
Ռուսական զորքերի օպերատիվ խումբը և ռուսական խաղաղապահները խոչընդոտ են ՆԱՏՕ-ին
Մոլդովայի անդամակցության ճանապարհին: Եվ այդ գործոնը գրգռում է մոլդովական աջ
քաղաքական գործիչներին և նրանց օտարերկրյա համակարգողներին:
«Ավելին,
եթե Մերձդնեստրը մուտք գործի մոլդովական իրավական դաշտ, ապա ռուսամետ
կուսակցությունները միշտ կհաղթեն, իսկ երկրի արտաքին գիծը կփխովի: Իսկ ու՟մ է դա
հարկավոր: Եվրոպայի՟ն, ԱՄՆ-ի՟ն, աջ կուսակցությունների՟ն: Իհարկե` ոչ: Ահա և չկա
առաջընթաց կարգավորման գործում», - ամփոփել է խորհրդարանականը:
Հայաստանի
լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների
հարցազրույցները կազմակերպվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի շուրջ» նածագծի շրջանակում: