Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում Ազգային ժողովին առաջարկել է մայիսի 10-ին, ժամը 12:00-ին անցկացնել արտահերթ նիստ:
Ամենայն հավանականությամբ, արտահերթ նիստի օրակարգում ներառված կլինեն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ օրինագծերը, Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը, ինչպես նաև «Հրազդան ցեմենտի» պարտքերը չեղյալ հայտարրաելու և այն ՎՏԲ բանկի կառավարմանը հանձնելու մասին օրինագիծը, որը նախորդ նստաշրջանում մերժվել էր: Հիշեցնենք, որ օրինագիծը նախատեսում է չեղյալ հայտարարել ընկերության 510,1 մլն տուգանքները` 935 մլն դրամ պարտքային պարտավորության դիմաց: Այդ պարտքերը կուտակվել են ընկերության նախկին սեփականատիրոջ` սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովի օրոք: