Արցախի
Քաշաթաղի ականապատ տարածքում պայթել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ավտոմեքենան: Այդ մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Հաղորդման համաձայն, պայթյունի հետևանքով զոհվել է
Խլղաթյանի որդին` Արամը, իսկ ինքը` քաղաքապետը, ևս երկու վիրավորների հետ միասին
ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:
ԱրմԻնֆո-ի
թղթակիցը փորձել է տեղեկատվության հաստատում ստանալ ԼՂՀ պաշտպանության բանակի
մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից, սակայն վերջինը հրաժարվել է
մեկնաբանություններից, պատճառաբանելով, թե արձակուրդում է: