Ահաբեկչության ամեմանոնղկալի աղբյուրներից մեկը կոռուպցիան է ժողովրդվարական և քաղաքակիրթ երկրներում: Այդ մասին գրել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Թուիթերի» իր միկրոբլոգում:
«Այն քաղաքական գործիչները, որոնք իրենց ստամոքսները լցնում է են ձկնկիթով, իսկ գրպանները` նավթից ստացվող եկամուտներով և գովաբանում են բռնապետներին, ամենավտանգավոր ահաբեկիչներն են: Նման գործիչների թվում են Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերան, որը փառաբանել է Իլհամ Ալիևին և Ադրբեջանը», - ընդգծել է Բաբայանը:
Նա նշել է որ Սապատգերոյի նման գործողությունները խայտառակություն է: Բաբայանը իսպանացի քաղաքական գործչին կոչ է արել ժամանել Լեռնային Ղարաբաղ և սեփական աչքերով տեսնել այն, ինչ անում է Ադրբեջանը: «Իսկ միգուցե դու արդեն սովորե՟լ ես գլուխներ կտրել», -ժ հարցէ տվել Բաբայանը` դիմելով Սապատերոն: ԼՂՀ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ ադրբեջանական ահաբեկչությունը չո միայն սպառնալիք է Ղարաբաղում, այլև բարոյաքաղաքական մարտահրավեր` ժողովրդվարաական և քաղաքակիրթ աշխարհին:
Հիշեցնենք, որ Սապատերոն իր վերջին ելույթներում ամեն կերպ գովաբանում էր Ալիևին և նրա քաղաքականությունը` արդարացնելով նրա գործողությունները: