ՙՈսկե ծիրան՚ Երևանի միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերն են` համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՙՈսկե ծիրանՙ ՄԿՓ-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
ՙՈսկե ծիրանՙ-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանիսերըե կինոնկարի Երևանյան պրեմիերան: ՙՈսկե ծիրան՚-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին`ՙԹես՚ Ռոման Պոլանսկի, ՙՓարիզ, Թեքսաս՚ Վիմ Վենդերս, ՙՄարիայի սիրեցյալները՚ Անդրեյ Կոնչալովսկի:
Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի ՙԵս սիրվելու համար չեմ այստեղ՚ ֆիլմի պրեմիերան:
ՙՈսկե ծիրան՚ Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: