Բանկոմատների քանակով
շուկայի առաջատար հանդիսացող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև
կնքվեց համագործակցության պայմանագիր, որը երկու բանկերի Visa և MasterCard
քարտապաններին հնարավորություն է ընձեռում գործընկեր բանկի բանկոմատներում գումար
կանխիկացնել այն սակագներով, որոնք գործում են հաճախորդի բանկի բանկոմատներից
սպասարկվելիս:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից, համագործակցող բանկերի
հաճախորդներին այսուհետ հասանելի են առավել մեծ թվով բանկոմատներ, որոնց միջոցով քարտապանները Visa
և MasterCard քարտերից կարող են գումար կանխիկացնել իրենց համար առավել հարմար
պայմաններով: Երկու բանկերի բանկոմատների ընդհանուր ցանցը ներառում է 345 բանկոմատ
Հայաստանի ողջ տարածքում: Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված
Visa և MasterCard քարտերի քարտապանները կարող են սպասարկվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ
ԲԱՆԿԻ բանկոմատներից նույն սակագնով, որը գործում է իրենց համար ՎՏԲ-Հայաստան
Բանկի բանկոմատներից օգտվելիս: Նույն սկզբունքը գործում է նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ
ԲԱՆԿԻ քարտապանների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելու դեպքում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ
բանկոմատների ցանցերի միավորումը կարևոր քայլ է հայկական բանկային ոլորտում, որն
ուղղված է սպասարկման հեռակառավարվող
ուղիների զարգացմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բարձրացնել
բանկային ծառայություններ որակը և դրանց հասանելիությունը հաճախորդների համար,
ինչպես նաև կապահովի բանկային քարտերի օգտագործման հարմարավոտությունը մեր
հանրապետություն տարածքում: Միավորված ցանցը կազմում է Հայաստանի բանկոմատների ողջ
ցանցի գրեթե 1/3 մասը: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կլինի
մրցակցային լուրջ առավելություն երկու բանկերի համար»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի
Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսը:
«Մեր բանկերի համագործակցության առաջնային նպատակն է
առավել ընդլայնել մատչելի սակագներով սպասարկող բանկոմատների ցանցը մեր
հաճախորդների համար: Կարևորելով Հայաստանում քարտերով կատարվող գործառնությունների
աճը, մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում քարտերն առավել նախընտրելի
վճարային գործիք դարձնելու ուղղությամբ՝ խթանելով ինչպես անկանխիկ վճարումների
կատարումը, այնպես էլ հետևողականորեն ընդլայնելով քարտերի սպասարկման ամբողջ
ենթակառուցվածքը»,-«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ
Անդրեասյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների հասցեները կարող
եք գտնել բանկի www.acba.am, www.cards.acba.am կայքերում: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների
հասցեները կարող եք գտնել բանկի կայքում` www.vtb.am, իսկ բանկոմատների էլեկտրոնային
քարտեզը` Apple Store և Google Play հավելումների ինտերնետ-խանութներում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայ բանկերը քարտային
բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ԲԱՆԿԻ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր ATM ցանցը բաղկացած է
352 բանկոմատից, որոնք տեղակայված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ
մարզերում: Մասնավորապես, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատների թիվը 2014
թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 202 բանկոմատ, որից 110-ը տեղադրված է Երևանում,
իսկ մնացածը 92-ը` մարզերում, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի 150 բանկոմատնեից 72 – ը
տեղակայված է Երևանում, իսկ 78-ը` մարզերում:
, Երկու բանկերն էլ իրենց ներկայությունն ապահովում են Հայաստանի բոլոր
մարզերում, առանց բացառության: Երկու բանկերի ակտիվ քարտերի ընդհանուր թիվը
կազմում է ավելի քան 530 հազար քարտ, որից ավելի քան 407 հազարը Visa քարտերն են և
մոտ 31 հազարը`MasterCard քարտերը:
Նշենք,
որ ՎՏԲ-Հայաստանբ Բանկի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է Ռուսաստանի «ՎՏԲ Բանկ»
ԲԲԸ-ն, իսկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բաժնետերերն են` եվրոպական խոշորագույն
Credit Agricole S.A. բանկային խումբը, որի
մասնակցությունը բանկի կապիտալում կազմում է 15,56%, ինչպես նաև «Sacam International»
ընկերությունը (Credit Agricole S.A. անդամ) - 12,44%: Բանկի կապիտալի մասնակիցներ
են նաև գյուղատնտեսական փոխօգնության մարզային 10 միությունները: ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործում է Հայաստանում 1995 թվականից, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը
միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ է դարձել 2004 թվականի ապրիլին: