Հայկական
կողմը հաստատել է իր մասնակցությունը 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական
խաղերին: Ինչպես հաղորդում է «Թրենդը», նոյեմբերի 22-ին Բաքվում մամուլի ասուլիսի
ժամանակ այդ մասին հաղորդել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքին:
«Մի
քանի շաբաթ առաջ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ Հայաստանում էի, որտեղ լարված
բանակցություններ ընթացան», - ասել է Հիքին: Նրա ասելով, հայկական կողմը նաև մասնակցել
է գլխավոր վեհաժողովին, որն արդեն ավարտվել է: «Հայկական կողմը ներկայացնում էին
երկու պատվիրակներ, և ես զրուցել եմ նրանց
հետ այս երկու օրերին: Նրանք չափազանց գոհ են միջոցառման կազմակերպումից», - ասել
ԵՕԿ նախագահը:
«Մենք
անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարվա խաղերին, և ես գիտեմ, որ հայկական կողմին
խաղերում կընդունեն որպես 49 մասնակից երկրներից մեկին», - հայտարարել է Հիքին: