Կառավարման խորհրդարանական կարգին անցումը՝ ազգային անվտանգության ապահովման համատեքստում, որոշ առումով վտանգավոր է թվում: Այդ մասին հայտարարել է Տարածածրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Ըստ որում, նա նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում, հնարավոր է, արդարացվեն սահմանադրական փոփոխություններից որոշակի սպասումներ: ՙԿարճաժամկետ հեռանկարում այնքան էլ չեմ հավատում կառավարման խորհրդարանական ձևի արդյունավետությանը Հայաստանում՚,- հայտարարել է փորձագետը:
Վերլուծաբանի կարծիքով, հայ հասարակությունում վստահության պակաս կա պետական կառավարման ինստիտուտների և օրենքի գերակայության առնչությամբ: Կիրակոսյանի խոսքով, Կառավարման խորհրդարանական կարգին անցումը՝ ազգային անվտանգության ապահովման համատեքստում, որոշ առումով վտանգավոր է թվում: ՙՀետագայում, կառավարման նոր կարգի պայմաններում, զգալիորեն կբարդանա երկրի համար ճակատագրական որոշումների ընդունման գործընթացը՚,- հայտարարել է Կիրակոսյանը: