Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում կբացվի Թումո կենտրոն:
ՙՆախաձեռնությունը իրականություն կդառնա «Կողբ՚ կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի, Սիմոնյան կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Առաքելություն Մանկություն՚ բարեգործական կազմակերպության և արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու և Նշան Դևեդջյանի համագործակցության շնորհիվ։ Հուլիսի 26-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը՚,- ասվում է ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը գործում է Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում: Կենտրոնում պատանիները սովորում են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, ֆիլմերի ստեղծում: