ՙԱրևելյան գործընկերության՚ Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրամիության և Հայաստանի միջև ապագա համաձայնագրի շրջանակների առնչությամբ փոխհամաձայնությունը`ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Այդ մասին ասվում է Ռիգայում կայացած ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են ՙE5P՚ /Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն/ կարևոր դերը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, ինչպես նաև Ուկրաինայի նկատմամբ:
Ողջունվում է նաև Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի իրականացման հարցում առաջընթացը: ՙՄենք անհամբերությամբ սպասում ենք սահմանված կարգով Հայաստանի հետ վիզային երկխոսության հարցի քննարկմանը` պայմանով, որ Հայաստանը կշարունակի կայուն առաջընթաց ապահովել վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի լիակատար իրականացման հարցում՚,- ասված է հռչակագրում£
ագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են նաև ՙHorizon 2020՚ ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության մրցունակության ԵՄ ծրագրին Հայաստանի միացման անհրաժեշտությունը: ՙագաթնաժողովի մասնակիցներն անհամբերությամբ սպասում են նաև առաջին իսկ հնարավորության դեպքում ավիացիայի ոլորտում Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցությունների սկսմանը՚,- նշվում է հռչակագրում:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.ՙագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերին իրենց լիակատար աջակցությունը, այդ թվումª նախագահների և 2009 թ. սկսած` նրանց հայտարարությունների մակարդակով՚: