Վրաստանը հնարավոր է համարում երկաթուղու Աբխազական
հատվածի բացումը, բայց միայն այն դեպքում, եթե այն կնպաստի հակամարտության
կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ
հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբնաշիձեն,
հաղորդում է Գրուզիա Օնյալն-ը:
Ըստ դիվանագետի, այդ հարցի
շուրջ վրացական և ռուսական կողմերը չեն բանակրել: Անհայտ է, թե երբ տեղի կունենա
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կրասինի հետ հերթական հանդիպումը:
Զուրաբ Աբաշիձեն նշել է,
որ, ելնելով ստեղծված իրավիճակից, Կրասինի հետ երկխոսության շարունակությունն այս
փուլում արդյունքներ չի տվել:
Աբխազիայով
դեպի Հայաստան ձգվող երկաթուղու բացման մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը, ռուս-աբխազական միջպետական պայմանագրի ստորագրումից հետո: Իսկ
Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցոթյունն ընդհատվել էր 1992-1993
թվականներին: Երկաթուղու Աբխազական հատվածի բացումը ռազմավարական նշանակություն
ունի նաև Հայաստանի համար, քանի որ դա Ռուսաստանին կապող ամենակարճ ու էժան
ճանապարհն է: