Առաջիկայում վարչապետ
Հովիկ
Աբրահամյանը կդիմի
բարձրաստիճան պաշտոնյաներին և
պատգամավորներին`
նրանց
հորդորելով հրաժարվել իրենց
աշխատավարձերի բարձրացումից:
Այդ
մասին
հաղորդում է
«168
ժամ» թերթը` վկայակոչելով
սեփական աղբյուրները:
Ըստ պարբերականի, դրա պատճառը բյուջեի միջոցների սղությունն
է: Բանն այն է, որ հուլիսի 1-ից նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ քաղծառայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում, սակայն բյուջեում համապաատսխան միջոցներ չկան: Ավելին, թերթը պնդում է,
թե հնարավոր է, որ տաարեվերջին վարչապետն ստիպված լինի սեկվեստոր իրականացնել: Իսկ մինչ այդ,
ինչպես պնդում են թերթի աղբյուրները, Աբրահամյանը կարող է կոչով դիմել ԱԺ պատգամավորներին, նախարարներին եւ փոխնախարարներին եւ նրանց առաջարկել կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձի բարձրացումից և գումարն ուղղորդել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»:
Թերթի հաշվարկներով, Աբրահամյանը մտադիր է շուրջ 200 պետական պաշտոնյայի «ստիպել» հրաժարվել իրենց աշխատավարձերի բարձրացումից: Այդ գումարի չափը կկազմի ամսական 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սակայն, պարբերականի
հավաստմամբ, պետական պաշտոնյաների մեծ մասը, նույնիսկ հանրապետական պատգամավորները դժգոհ են
այդ նախաձեռնությունից և մտավախություն ունեն, որ Աբրահամյանն այդ միջոցները կուղղորդի ոչ թե
պետության, իր անձնական կարիքների բավարարմանը: