ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Անկարային կոչ է արել
օբյեկտիվ լինել պատմական իրողությունները գնահատելիս:
Ծիծեռնակաբերդի
հուշահամալիրում լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայոց ցեղասպանության
վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը`
Շարմազանովը, մասնավորապես, հայտարարել է, որ Անկարան պետք է օրինակ վերցնի
Գերմանիայից, որն իր մեջ արիություն գտավ
և ճանաչեց Հոլոքոստը: «Գնահատական տալով պատմական իրադարձություններին`
Անկարան պետք է օբյեկտիվ լինի և լիովին արձագանքի իրողություններին», - նշել է
փոխխոսնակը:
Հիշեցնենք,
որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն է
հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով «20-րդ դարի
սկզբի իրադարձություններ»: