«Սասնա Ծռերի» ձերբակալված անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի մարմինների վրայի խոշտանգումների հետքերը, ովքեր իրավապահների ձեռքում են հայտնվել հուլիսի 27- գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության ժամանակ, խոսում են այն մաիսն, որ նրանք չեն հանձնվել, ինչպես պնդում է ԱԱԾ, այլ նրանց բռնությամբ բերման են ենթարկել: Այդ մասին հայտարարել է Հակաճգնաժամային խորհրդի ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը` այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Անդդրեաս Ղուկասյանը, վկայակոչելով ձերբակալվածնեի փաստաբան Լուսինե Հակոբյանին, հաղորդել է, որ նրանց մարմինների վրա արձանագրվել են խոշտանգումների և բռնության հետքեր, որոնք, իրավապաշտպանի կարծիքով, ստացվել են ձերբակալության ժամանակ: «Եթե նրանք կամավոր հանձնված լինեին, ինչպես պնդում է ԱԱԾ-ն, ինչու պետք է նրանց խոշտանգած լինեին», - նշել է նա, հավելելով, որ այդ առնչությամբ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ձերբակալվածների նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մաիսն, թե Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը կամավոր են հանձնվել փոխհրաձգության ժամանակ: Մինչդեռ «Սասնա Ծռեր» խմբավորումը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հաղորդել էր, որ ոստիկանությունը առևանգել է նրանց, երբ նրանք պատգարակով շտապել էին օգնության իրենց վիրավոր ընկերներին` Պավել և Արամ Մանուկյաններին: