Ռուսաստանի հակառակորդներն ուրախ կլինեին, եթե Հայաստանում տեղի ունենար
պետական հեղաշրջում, սակայն նման բան չի լինի, հավաստիացրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ
անդրադառնալով Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, որոնց հետևանքով ԲՀԿ
առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ստիպված էր հեռանալ մեծ քաղաքականությունից:
«Սակայն նրանց հույսերը չարդարացան, և
Վիկտորիա Նուլանդի տարածաշրջանային այցի
նախաշեմին Հայաստանում հեղաշրջում տեղի չունեցավ», - նշել է նա, գոհունակություն
հայտնելով այն առնչությամբ, որ Ծառուկյանը, ելնելով հայ ժողովրդի շահերից,
կայացրեց միակ ճիշտ որոշումը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև առճակատումից
հետո ԲՀԿ առաջնորդն ստիպված էր հեռանալ մեծ քաղաքականությունից: