Սևանից ջրառի առավելագույն ծավալի մեծացումը բացասաբար
կազդի լճի էկոհամակարգի վրա: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է
հայտնել ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Պաշտոնական
այրերը 5 տարի ժամկետով ջրառի առավելագույն
ծավալի 170 մլն խմ-ից մինչև 240 մլն խմ մեծացումը բացատրում են
Արարատյան դաշտավայրում առկա բարդ իրավիճակով, երբ ձկնային տնտեսությունների
գործունեության անռչությամբ արձանագրվել է ջրային պաշարների գերածախս: Ղուկասյանի
կարծիքով, այդ քայլը բացասաբար կազդի լճի էկոհամակարգի վրա:
«Չի կարելի բնապահպանական մեկ խնդիրը լուծել մեկ ուրիշ
խնդրի ստեղծմամբ: Արարատյան դաշտավայրում առկա իրավիճակը վատ կառավարման հետևանք
է, և դրա համար պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն», -
ընդգծել է նա: Ղուկասյանը հիեշցրել է, որ ավելի վաղ արտակարգ իրավիճակներում
Սևանից արդեն իրականացվել են մեծածավալ բաց թողումներ: Թվում է` Սևանի հաշվին
խնդիրներ լուծելն արդեն ավանդույթ է դառնում», - նշել է փորձագետը:
Ավելացնենք,
որ Սևանից ջրառի ծավալի ավելացման, ինչպես նաև ձկնային տնտեսությունների ստեղծման
ծրագրի հաստատման առնչությամբ մեկնարկել է «Փրկենք Սևանը» քարոզարշավը, որին
մանսակցոջւմ են մի քանի հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև
Գեղարքունիքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակիչներ, որոնք պահանջնում են
կասեցնել այդ նախագծերի իրագործումը: